Jump to content

Բեսո Սոլոմանաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեսո Սոլոմանաշվիլի
ბესო სოლომანაშვილი
Ծնվել էօգոստոսի 14, 1964 (59 տարեկան)
Ազգությունվրացի

Բեսո (Բեսարիոն) Սոլոմանաշվիլի (վրաց.՝ ბესო სოლომანაშვილი, 1964, օգոստոսի 14), վրացի կինոռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսո Սոլոմանաշվիլին ծնվել է 1964 թվականին։ 1986 թվականին ավարտել է Վրաստանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը, միաժամանակ ուսանել վավերագրական կինոռեժիսուրայի ուսումնարանում։ Ավարտել է Վրաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային կինոյի ռեժիսուրայի բաժինը (Գիորգի Շենգելայայի արվեստանոց)։ 1993-1994 թվականներին՝ Աբխազիայի պատերազմի ժամանակ, եղել է Գիորգի Խայնդրավայի «Երազանքների գերեզմանոց» խաղարկային-վավերագրական ֆիլմի ռեժիսորի ասիստենտը, 1998-2000 թվականներին՝ Վրաստանի հեռուստաֆիլմերի ընկերության ռեժիսոր։ 2010 թվականից «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է։

1998-2011 թվականներին հրապարակել է «Մաքսանենգները», «Զամորա», «Լոնդոն-Զուզումբո» պատմվածքների ժողովածուները։ 2008 թվականին դարձել է «Սոլոսոլո» ընկերության համահիմնադիր։ Սցենարիստ Իրակլի Սոլոմանաշվիլու հետ աշխատում է սցենարների վրա և թողարկում վավերագրական ու խաղարկային ֆիլմեր[1]։

2014 թվականին Պայթուցիչ ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում[2]։

  • Վերնիսաժ (1995 թ.)
  • Արյունոտ սցենար (1996 թ.)
  • Փորձենք միասին (1998 թ.)
  • Հայրիկ, միգուցե մնամ բանակում (2001 թ.)
  • Իշխան Մաճաբելի. ամերիկյան օծանելիք (2008 թ.)
  • Տունդարձ (2009 թ.)
  • Պայթուցիչ (2013 թ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բեսո Սոլոմանաշվիլի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. ««Պայթուցիչը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Կորիզ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]