Բեռլինյան պատմություններ
Բեռլինյան պատմություններ անգլ.՝ The Berlin Stories | |
---|---|
Հեղինակ | Քրիսթոֆեր Իշերվուդ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | New Directions Publishing |
Հրատարակման տարեթիվ | 1945 |
OCLC | 2709284 |
Բեռլինյան պատմություններ, գիրք, որը կազմված է Քրիստոֆեր Այշերվուդի երկու` «Մնաս բարով, Բեռլին» և «Պարոն Նորիսը փոխում է գնացքները» նովելներից։ Այն հրատարակվել է 1945 թվականին[1]։
Բեռլինյան պատմություները ընտրվել է որպես Time ամսագրի 20-րդ դարի անգլալեզու 100 լավագույն նովելներից մեկը։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու նովելները գրվել են Բեռլինում, 1930-1933 թվականներին, հենց այն ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը գալիս էր իշխանության։ Բեռլինը պատկերվել է Այշերվուդի կողմից սրճարաների և մարդաշատ պողոտաների, գրոտեսկային գիշերային կյանքի և երազողների, ուժեղ ամբոխի և միլիոնատերերի փոփոխությունների ժամանակաշրջանում։
Բեռլինյան պատմությունները ոգեշնչել է Ջոն Վան Դրութենին բեմադրել «Ես տեսախցիկ եմ» ներկայացումը, որն էլ իր հերթին ներշնչել է նկարահանելու «Ես տեսախցիկ եմ» ֆիլմը, ինչպես նաև` «Կաբարե» ֆիլմն ու մյուզիքլը։
Սելլի Բոուելսը հավանաբար Բեռլինյան պատմությունների ամենահայտնի կերպարն է, քանի որ «Կաբարե» ֆիլմն ու մյուզիքլն առավելապես կենտրոնացած են նրա վրա, չնայած «Բեռլինյան պատմություններում» նա միայն Մնաս բարով, Բեռլին նովելի կարճ պատմություններից մեկի գլխավոր կերպարն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Berlin Stories by Christopher Isherwood». www.fantasticfiction.co.uk.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Time 100 Best English-language novels of the 20th century Արխիվացված 2009-05-02 Wayback Machine
- New Directions Publishing Corp., the publishing company of Berlin Stories
- The Berlin Stories
|