Բենյամին Սավշեկ
Բենյամին Սավշեկ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Մասնագիտացում՝ | կանոեի թիավար |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 24, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1] |
Բենյամին Սավշեկ (սլովեն.՝ Benjamin Savšek, մարտի 24, 1987[1], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), սլովենացի կանոեիստ (սլալոմ), Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր[2]։ Միջազգային մակարդակում սկսել է հանդես գալ 2002 թվականին[3]։
Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սավշեկի թիավարությամբ զբաղվել սկսել է Սավա գետի վրա 1996 թվականին։ 2002 թվականից Բենիամինը սկսել է հանդես գալ պատանիների աշխարհի առաջնություններում։ Աշխարհի մեծահասակների առաջնություններում սլովենացի մարզիկը սկսել է հանդես գալ 2009 թվականից, սակայն երկար ժամանակ մեդալ նվաճել չի հաջողվել։ Սավշեկի համար լավագույն արդյունքները դարձել են 4-րդ և 5-րդ տեղեր թիմային հաշվարկում, որոնք նա զբաղեցրել է 2009 և 2010 թվականների առաջնություններում։ 2009 թվականի աշխարհի առաջնության արդյունքներով Սավշեկն զբաղեցրել է բարձր 2-րդ տեղը, հաջորդ անգամ սլովենացին այդ նվաճումը կրկնել է միայն 2015 թվականի արդյունքներով։ 2012 թվականի գարնանը Բենիամինը նվաճել է Եվրոպայի առաջնությունների իր առաջին մեդալը՝ դառնալով երրորդը անհատական առաջնությունում։
Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը հանդես է եկել միայնակ կանոեիստների մրցումներում։ Նախնական փուլի առաջին փորձից հետո Բենիամինը, որն անցել է առանց սխալների, գրավել է առաջատարի դիրքը։ Երկրորդ փորձի ժամանակ Սավշեկը անհաջող է հանդես եկել և երկու փորձերի լավագույն արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Կիսաեզրափակիչ փուլը բաղկացած էր մեկ փորձից։ Մրցատարածությունում Սավշեկը ցույց է տվել մրցատարածությունն անցնելու երկրորդ ժամանակը, ինչը տուգանային միավորների բացակայության դեպքում նրան թույլ է տվել երկրորդ տեղով դուրս գալ վճռորոշ փուլ։ Սակայն մմրցումների եզրափակիչը սլովենացին անհաջողությամբ է ավարտել։ Մրցատարածությունն անցնելու ժամանակ Սավշեկը բաց է թողել երկու դարպաս և վաստակել է 108 միավոր տուգանք, ինչի արդյունքում հետ է մղվել վերջին 8-րդ տեղը։
2013 թվականի աշխարհի առաջնությունում Սավշեկը նվաճել է աշխարհի առաջնությունների առաջին մեդալը, որը դարձել է նրա երրորդ մեդալն անձնական հաշվարկում։ Մեկ տարի անց աշխարհի առաջնությունում Բենիամինը կարողացել է բարելավել իր ցուցանիշները՝ դառնալով արծաթե մեդալակիր անհատական մրցաշարում և բրոնզե մեդալակիր թիմային մրցաշարում։ Այդ նույն արդյունքը սլովենացին կրկնել է նաև 2015 թվականի աշխարհի առաջնությունում։
2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը մասնակցել է Ս-1 կարգի մրցումներին, որտեղ գրավել է 8-րդ տեղը[4]։ Չորս տարի անց՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 6-րդ տեղը նույն մրցաշարում։ Տոկիոյում 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ավելի է բարելավել իր արդյունքները Ս-1 կատեգորիայում՝ նվաճելով ոսկե մեդալ[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարվա մարզիկ Լյուբլյանայում (2013, 2014)
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսնացած է, ունի դուստր՝ Անայան (2011) և որդի՝ Առնեյը (2015)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
- ↑ «Benjamin SAVSEK (SLO)»։ CanoeSlalom.net։ Վերցված է 30 September 2017
- ↑ «Benjamin Savsek»։ london2012.com։ London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games։ Արխիվացված է օրիգինալից 1 August 2012-ին։ Վերցված է 31 July 2012
- ↑ https://web.archive.org/web/20200418085113/https://www.sports-reference.com/olympics/athletes/sa/benjamin-savsek-1.html։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2020-ին։ Վերցված է 30 September 2017
- ↑ «Results (Tokyo)»։ Olympics (ճապոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2021-ին։ Վերցված է 26 July 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենյամին Սավշեկի էջը ICF կայքում (անգլ.)
|