Բենիկ Բախշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենիկ Բախշյան
Ծնվել էհունվարի 10, 1955(1955-01-10) (69 տարեկան)
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունկենսաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

Բենիկ Հովհաննեսի Բախշյան (հունվարի 10, 1955(1955-01-10), գ. Դահրավ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), պետական աշխատող։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1985-1988 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, 1988-1992 թվականներին՝ Ասկերանի շրջանի Աստղաշենի տնտեսության գյուղատնտես, 1992-2001 թվականներին՝ Ասկերանի «Հավակնորդ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։

1998-2002 թվականներին՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար, 2002 թվականից՝ փոխվարչապետ գյուղատնտեսության նախարար։

Մասնակցել է ԼՂՀ տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության ճյուղերի վերականգնմանը, համալիր զարգացմանը միտված աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։