Բեմական կերպար
Appearance
Բեմական կերպար, դերասանի անձնավորած բնավորությունը՝ գործող անձի արտաքին և ներքին հատկանիշերով։ Բեմական կերպարը դերասանի արվեստի նպատակն ու բովանդակ էությունն է, որով պայմանավորված է ներկայացման որակը։ Հեղինակներն են թատերագիրը, դերասանը, ռեժիսորը՝ բեմադրիչը և բեմանկարիչը[1]։
Բեմական կերպարը համարվում է թատերական-գեղագիտական արժեք, եթե այն համապատասխանում է
- գործող անձի հոգեբանությանը
- խաղացվող երկի պատկերած ժամանակաշրջանին
- ազգային և սոցիալական միջավայրին
- ժանրային յուրահատկություններին՝ դրամա, տրագիկոմեդիա, վոդևիլ և այլն
- ոճական հատկանիշերին՝ ռեալիստական, ռոմանտիկական
- հեղինակային ոճի յուրահատկություններին՝ Մոլիերի ոճ, Պարոնյանի ոճ
- ներդաշնակ է ներկայացման բովանդակ հյուսվածքին
- ենթարկվում է ամբողջ ներկայացման գերխնդրին և նպաստում նրա դրսևորմանը[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]