Բեկորաշեղջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բեկորաշեղջ ագլոմերատ, հրաբխային կամ նստվածքային ապարների տարբեր տրամաչափերի բեկորների անկանոն կուտակումներով ապարազանգված։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բեկորաշեղջի առավել տարածված տեսակներն են տուֆերը, տուֆափշրաքարերն ու տուֆալավաները։ Այդպիսի գոյացումների մեջ են ժայռափոր Գեղարդավանքի համալիրը, Կոտայքի մարզի Ողջաբերդի քարայրերը։ Գորիսի բուրգերն արդյունք են Իշխանասարի հրաբխային տուֆափշրաքարերի քայքայման։ Տարածված են նաև խարամային ու երախային բեկորաշեղջերը։

Խարամային բեկորաշեղջը կազմված է ծակոտկեն, հրաբեկորային նյութի կուտակումից։ Տարածված է Արագած, Գեղամա լեռնազանգվածներում, Սյունիքի բարձրավանդակում և այլ հրաբխային շրջաններում։

Երախային բեկորաշեղջն առաջանում է հրաբխափողում կամ խառնարանում՝ հրաբխաբեկորային նյութի կուտակումից (Իրինդ, Ծաղկասար և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png