Բելսիի դղյակ
![]() | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Belsay? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1370 |
Ընթացիկ սեփականատեր | Անգլիական ժառանգություն |
Վերահսկվում է | Անգլիական ժառանգություն |
Կայք | english-heritage.org.uk/visit/places/belsay-hall-castle-and-gardens/ |
![]() | |
![]() | |
![]() |
Բելսիի դղյակը (անգլ.՝ Belsay) 14-րդ դարի կառույց է, որը գտնվում է Անգլիայի Նորթամբերլենդ շրջանում։ Դղյակի մեծ մասը կառուցվել է մոտ 1370 թվականին և պատկանում էր Միդլթոն ընտանիքին։ 1614 թվականին Թոմաս Միդլթոնը աշտարակին կից նոր բնակելի շինություն է կառուցել[1]։ Դղյակի արևմտյան թևն ավելացվել է 1711 թվականին, սակայն 1872 թվականին դրա մեծ մասը քանդել է Սըր Արթուր Միդլթոնը։
Դղյակը լքվել է 19-րդ դարում, և Չարլզ Մոնքը դրան մոտ կառուցել է Բելսիի Հոլը[2]։ Այժմ այն կառավարում է English Heritage-ը և բաց է հանրության համար[3]։
Այցելուների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Դղյակը բաց է ողջ տարվա ընթացքում։ Ապրիլից սեպտեմբեր ժամը 10-ից 18-ը, հոկտեմբերից մինչև մարտ՝ 10-ից 16-ը։ Չափահասների համար տոմսի արժեքը 5.30 ֆունտ է, երեխաների համար՝ 2.70։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Belsay Castle»։ SINE Project, University of Newcastle upon Tyne։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-02-ին։ Վերցված է 2014-09-25
- ↑ «Images of England: Belsay Hall»։ English Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2014-09-25
- ↑ «Belsay Hall, Castle and Gardens»։ English Heritage