Jump to content

Բելինսկու փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելինսկու փողոց (այլ կիրառումներ)
Վիսարիոն Բելինսկի
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Էրեբունի վարչական շրջան
Երկարություն700
ՍկիզբՄովսես Խորենացու և Միչուրինի փողոցների հանգույց
ԱվարտՌոստովյան փողոց

Բելինսկու փողոց, փողոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։

Սկսվում է Մովսես Խորենացու և Միչուրինի փողոցների հանգույցից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ, հատում Սասունցի Դավթի փողոցը և հասնում Ռոստովյան փողոցի №№17 և 19 շենքերի մոտ՝ միանալով Աթոյան փողոցին։ Գտնվում է Լոռիս-Մելիքովի և Չեռնիշևսկու փողոցների միջև։

Խորհրդային տարիներին, մինչև ներկայիս անունն ստանալը, կոչվել է Անդրֆեդերացիայի 7-րդ փողոց։ Անվանվել է ի պատիվ ռուս գրական քննադատ, հրապարակախոս Վիսարիոն Բելինսկու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։