Բելա Եսաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելա Եսաջանյան
Բելա Եսաջանյան.jpg
Ծնվել էմարտի 1, 1930(1930-03-01)
ԾննդավայրԻրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 25, 2016(2016-11-25) (86 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Ռոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1973)
Մասնագիտությունլեզվաբան և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ

Բելա Մարկի Եսաջանյան (մարտի 1, 1930(1930-03-01), Իրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2016(2016-11-25), Երևան, Հայաստան), լեզվաբան, մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1973 թվական): Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2003 թվական):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի մարտի 1-ին Խորհրդային Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Լենինականի N 2 դպրոցում: 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1952 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը: 1962-1983 թվականներին՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, 1983-2003 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: 1993 թվականից եղել է ռուս մշակույթի «Հարմոնիա» միջազգային միության փոխնախագահ:

Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսերենի և հայերենի հոլովական կառուցվածքների համապատասխանությունների հարցերին («Ռուսերենի նախդիրավոր կառուցվածքները և նրանց հայերեն համապատասխանությունները», 1977 թ., «Ռուսաց լեզվի դասը հայկական դպրոցում», 1984 թ., «Ռուսերենի դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցում», 1986 թ.): Կազմել է դասագրքեր ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցների 1-8 դասարանների համար[1][2]:

Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով կրթվել են բազմաթիվ սերունդներ: Ստեղծվել են ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն:

Բելա Մարկովնայի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է մանկավարժական համալսարանի հետ: Նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը: Մինչև իր կյանքի վերջին տարիները նա մտնում էր լսարան, ուսանողներին փոխանցում փորձն ու գիտելիքները[3]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952-1960 թվականներ՝ Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ:
  • 1960-1962 թվականներ՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս:
  • 1962-1975 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս:
  • 1975-1982 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր:
  • 1983-2003 թվականներ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ:
  • 1994 թվական՝ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ:
  • 1995 թվական՝ Մանկավարժական ասոցիացիա հասարակական կազմակերպության փոխնախագահ:
  • 1999 թվականից՝ «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիր:
  • 2003 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946 թվական՝ Մեծ հայրենական պատերազմում ինքնանվեր աշխատանքի համար շքանշան:
  • 1970 թվական՝ մանկավարժական գիտությունների դոկտոր:
  • 1973 թվական՝ պրոֆեսոր:
  • 1975 թվական՝ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ:
  • 1977 թվական՝ Կրուպսկայայի անվան մեդալ:
  • 1996 թվական՝ Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և հասարակական գիտությունների ակադեմիայի անդամ:
  • 2003 թվական՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ:
  • 2005 թվական՝ Ռուսաստանի Դաշնության եղբայրության շքանշան:
  • 2010 թվական՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալ:
  • 2010 թվական՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի շնորհակալագիր:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Урок русского языка в армянской школе. Есаджанян Белла Марковна, 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]