Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Կենտրոնական բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Կենտրոնական բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Բելառուս
ՎարչատարածքՄինսկ
Հիմնվել է1932
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Կենտրոնական բուսաբանական այգիը գտնվում է Բելառուսում
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Կենտրոնական բուսաբանական այգի
Քարտեզ
Քարտեզ

Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Կենտրոնական բուսաբանական այգի, այս երկրի հնագույն բուսաբանական հաստատություններից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել է 1932 թվականին Բելառուսական ԽՍՀ-ի Ազգային կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Սա բույսերի բուսաբանական բազմազանության պահպանմամբ երկրի խոշորագույն կենտրոնն է, ինտրոդուկցիայի, կլիմայական պայմաններին հարմարված, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և բույսերի էկոլոգիայի, շրջապատող միջավայրի պահպանման բնագավառի առաջատար գիտական հաստատությունն է։ Պատկանում է Եվրոպայի խոշորագույն բուսաբանական այգիների շարքին ինչպես տարածքով (մոտ 100 հա), այնպես էլ հավաքածուների քանակով (10 հազարից ավելի, այդ թվում 2,3 հազար հա ծածկված հողով)[1]։ 1999 թվականին Բելառուսի Հանրապետության կառավարության որոշմամբ նրան տրվել է գիտական օբյեկտի կարգավիճակ, որը ազգային սեփականություն է։ Կենտրոնական բուսաբանական այգին հայտարարվել է հանրապետական նշանակության բնության և բնապատկերային ճարտարապետության հուշարձան։ Ներկայումս Բելառուսի ԳԱԱ կենտրոնական բուսաբանական այգու գործունեությունը ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր Վ․ Վ․ Տիտոկը։

2006 թվականի ապրիլի 1-ից Մայիսմեկյան շրջանի վարչության որոշմամբ Կենտրոնական բուսաբանական այգին հայտարարվեց ազատ տարածք՝ ծխախոտի արգելանքով։

2007 թվականին բուսաբանական այգում բացվեց ցուցահանդեսային ծաղկաջերմոց, որի կառուցումը սկսվել էր 2004 թվականին։ Ջերմոցում ներկայացված են էկզոտիկ բույսեր, որոնք աճում են երկրագնդի տարբեր կլիմայական գոտիներում։ Նոր կառույցի բացման շնորհիվ բուսաբանական այգին չի փակվի ձմռանն ընդառաջ՝ նոյեմբերից մինչև ապրիլ, այլ բաց կմնա ծաղկաջերմոցի այցելության համար։

2007 թվականին Կենտրոնական բուսաբանական այգին ներառվեց ՊԳԱՄ «Բելառուսի կենսառեսուրսների ԳԱԱ ԳՀԿ» կազմի մեջ՝ որպես իրավական կառույց[2]։

Բուսաբանական այգու գիտական կոլեկտիվը աշխարհի բուսական ռեսուրսների օգտագործման տեսական հիմքեր և միջոցներ է մշակում Բելառուսի ազգային տնտեսության և մշակույթի պահանջների համար։ Մշակումները նշանակալի ներդրում ունեն կանաչ շինարարության, ոչ ավանդական պտղաբուծության, դեղաբուսաբուծության և շրջակա միջավայրի պահպանման գործնական հարցերի որոշման մեջ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական բուսաբանական այգու գիտական գործունեության հիմնական ուղղություններ[3]:

  • բուսական աշխարհի ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնում և պահպանում
  • ֆիզիոլոգիա-կենսաքիմիական օրինաչափությունների և բույսերի կայունության և մթերատվության մեխանիզմի կազմավորման դրսևորում
  • ինտրոդուկցիայի, պաշտպանության, սելեկցիայի գիտական հիմքերի ստեղծում և կլիմայական պայմաններին հարմարվելու գործընթացների ու տնտեսապես օգտակար բույսերի կենսաբանական մթերատվության, հիմնականում ավանդական և ժամանակակից կենսատեխնոլոգիայի և գենետիկական ճարտարագիտության ղեկավարում
  • կենսաբանական մոնիտորինգ, էկոլոգիա
  • արդյունաբերական բուսաբանություն
  • կանաչ շինարարություն և ֆիտոդիզայն
  • բուսական ռեսուրսների օգտագործոումը արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ
  • կենաբանական միջոցների և տեխնոլոգիայի կենսաանվտագության խնդիրների լուծում։

Լուսապատկերասրաահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Центральный ботанический сад. Общая информация
  2. «Ключевые этапы развития» (ռուսերեն). ГНПО «НПЦ НАН Беларуси по биоресурсам». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  3. Общая информация о ЦБС

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лапин П. И. Ботанические сады СССР. — М.: Колос, 1984. — 216 с. Архивная копия от 1 апреля 2016 на Wayback Machine
  • Ботанический сад Академии наук БССР: Путеводитель / Под ред. Н.В.Смольского. — Мн.: Изд-во АН БССР, 1956. — 181 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]