Jump to content

Բեթթի Պետերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթթի Պետերսոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1838(1838-09-14)[1]
ԾննդավայրVisby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[1]
Մահացել էփետրվարի 7, 1885(1885-02-07)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան (1875)[1] և Nya Elementar? (մայիսի 16, 1871)[1]
Մասնագիտությունդպրոցի դասատու
ԱշխատավայրÖstra Real?[3]
 Betty Pettersson Վիքիպահեստում

Բեթթի Մարիա Կարոլինա Պետերսոն (անգլ.՝ Betty Pettersson, սեպտեմբերի 14, 1838(1838-09-14)[1], Visby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[1] - փետրվարի 7, 1885(1885-02-07)[1], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ ուսուցչուհի։ Նա 1871 թվականին դարձել է Շվեդիայի համալսարանի առաջին կին ուսանողը։ Նաև եղել է Ուպսալայի համալսարանի առաջին կին ուսանողը, առաջին կին շրջավարտը և գիմնազիայի առաջին կին ուսուցիչը։

Բեթթի Պետերսոնը ծնվել է թամբ պատրաստող Օլոֆ Պետերսոնի և Մագդալենա Սոֆյա Կարոլինա Կուլբերգի ընտանիքում, Վիսբիում։ Նրա ընտանիքը հարուստ չէր, այնուամենայնիվ, երբ բացահայտվել է նրա` տաղանդավոր աշակերտ լինելը, նրան հնարավորություն է տրվել ուսանել օրիորդաց մասնավոր դպրոցում, որտեղ սովորաբար ուսանել են հարուստ ընտանիքների երեխաներ։ Արդեն հասուն տարիքում նա որպես կրկնուսույց է աշխատել մի քանի հարուստ ընտանիքներում։

1870 թվականի բարեփոխումների արդյունքում կանանց հնարավորություն է տրվել սովորել համալսարաններում։ Պետերսոնը նույն տարում ընդունվել է համալսարան, չնայած չի կարողացել դասերն սկսել առաջին փորձից։ 1871 թվականի մայիսի 16-ին ավարտել է Ստոկհոլմի Nya elementarskolan-ն` դառնալով դրա առաջին կին շրջանավարտը։ 1872 թվականի փետրվարի 27-ին ընդունվել է Ուպսալայի համալսարան` դառնալով առաջին կին ուսանողը։ Ուսումն ավարտել է 1875 թվականի հունվարի 28-ին։ Նա մեծ դժգոհությունների է հանդիպել իր կուրսընկեր տղաների կողմից։

Ավարտելուց հետո 1877-1884 թվականներին որպես ուսուցիչ է աշխատել արական գիմնազիայում։ Այս հարցում ևս առաջամարտիկ է եղել։ Նրա բնութագրել են որպես պատասխանատու, հմուտ և ուսանողների կողմից սիրված մարդ։ Որպես ուսուցիչ նրա մասին ասել են. «Սա նրա կոչումն է, որին նա տալիս է իր ամբողջ հոգին։ Ավելին, նա կարողանում է ստանալ աշակերտների վստահությունը. նրա դասարանը միշտ աչքի է ընկել լավ կազմակերպվածությամբ»[4]։

Մահացել է տուբերկուլյոզից։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթթին եղել է Gotland nation-ի անդամ, և կազմակերպության փաբն այսօր կոչվում է նրա անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Betty M C Pettersson (շվեդերեն) — 1917.
  2. Sten nr 107 Betty Petterssonnorrabegravningsplatsen.se.
  3. Historiesajten: Betty Pettersson
  4. Betty M C Pettersson, urn:sbl:7224, Svenskt biografiskt lexikon (art av Britta Lövgren), hämtad 2015-06-16

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women: Predecessors, successors) Lund: Signum 1990. (91-87896-03-6) (In Swedish)
  • Betty M C Pettersson, urn:sbl:7224, Svenskt biografiskt lexikon (art av Britta Lövgren), hämtad 2015-06-16.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթթի Պետերսոն» հոդվածին։