Բեթթի Աբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեթթի Աբա
Betty Abah at Wiki event (cropped).jpg
Ծնվել էմարտի 6, 1974(1974-03-06) (45 տարեկան)
ԾննդավայրՕտուրկպո, Benue State, Նիգերիա
ՔաղաքացիությունFlag of Nigeria.svg Նիգերիա
ԿրթությունԼագոսի համալսարան և Կալաբարի համալսարան
Մասնագիտությունլրագրող, հեղինակ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Nigeria Media Merit Award?
Betty Abah Վիքիպահեստում

Բեթթի Աբա (անգլ.՝ Betty Abah, մարտի 6, 1974(1974-03-06), Օտուրկպո, Benue State, Նիգերիա), նիգերիացի լրագրող, հեղինակ, երեխաների և կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ Լագոսում հիմնադրել է աղջիկ երեխաների իրավունքների CEE-HOPE հասարակական կազմակերպությունը և հանդիսանում է այդ կազմակերպության գործադիր տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթթի Աբան ծնվել է 1974 թվականին Նիգերիայի Բենուե նահանգի Օտուրկպո քաղաքում։ Անգլերեն լեզու և գրականություն է ուսանել Կալաբարի համալսարանում, անգլերեն գրականության մագիստրատուրա՝ Լագոսի համալսարանում։

Աշխատել է Մակուրդի քաղաքի «The Voice Newspaper» թերթում, այնուհետև՝ «Newswatch» և «Tell Magazine» թերթերում և ամսագրերում, նախքան Alfred Friendly Press կրթաթոշակով որպես գիտաշխատող աշխատանքի է անցել «Rocky Mountain News»-ում[1]։ Որպես լրագրող աշխատել է «The Voice Newspaper», «Newswatch», «Tell Magazine» թերթերում և ամսագրերում։ Հեղինակել է «Կոտրված շղթաների ձայնը», «Գնա՛, պատմի՛ր մեր թագավորին» և «Բազմությունների մայրը» ստեղծագործությունները[2][3]։ Նախքան 2013 թվականին CEE-HOPE հասարակական կազմակերպությունը հիմնադրելը, աշխատել է Շրջակա միջավայրի իրավունքների գործողություն, Նիգերիայի բարեկամները կազմակերպությունում։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբան ներգրավված է եղել մարդու իրավունքների ոտնահարման պաշտպանության տարբեր դեպքերում, այդ թվում Չիբոկեում Բոկո հարամի կողմից աղջիկների առևանգման դեմ քարոզարշավը, Նիգեր դելտայի կանանց բնապահպանական իրավունքների արշավները, երեք կանանց խոշտանգումների դեպքը, Էսե Ռիտա Օրորուի առևանգման դեպքը և այլն[3]։

Պարգևներ, մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթթի Աբայի մրցանակները,[4][5][6]
Տարի Դաս Կատեգորիա Պարգևատրող մարմին
2001 Պետական պարգև Համայնքային ծառայություն Նիգերիայի ազգային երիտասարդական կորպուս
2003 Տարվա թղթակից Լրագրություն Նիգերիայի ազգային մեդիա մրցանակ
2006 Անդամ Փորձառություն Ալֆրեդ Ֆրենդլի հիմնադրամ, ԱՄՆ
2006 Անդամ Լրագրություն The Knight Journalism Press կրթաթոշակ, ԱՄՆ
2006 Անդամ Լրագրություն Կայզեր ընտանիքի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կրթաթոշակ, ԱՄՆ
2008 Հանուն երեխաների հանդես եկող տարվա լրագրող Լրագրություն Մեդիա գերազանցություն
2010 Մասնակցություն Զարգացման ծրագիր Գլոբալ ծխախոտային զարգացման ծրագիր
2012 Պատվավոր հիշատակում Գրական մրցանակ Նիգերիայի գրողների միություն
2014 Պատվավոր հիշատակում Լրագրություն Wole Soyinka հետաքննող լրագրության մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]