Բաքվի մեծ սարսափները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաքվի մեծ սարսափները, Բախշի Իշխանյանի 1920 թվականի հրատարակված գիրքն է, որը նվիրված է Բաքվի հայ անմեղ զորհերի հիշատակին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ներկայացնում է Բաքվի 1918 թվականի սեպտեմբերյան դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ Առաջին մասում աղյուսակների տեսքով ներկայացված են վերոհիշյալ ժամանակահատվածում հայերի մարդկային կորուստները /այդ թվում նաև անհայտացածների, գերեվարվածների, բանտարկվածների մասին տվյալներ, տվյալներ բռնաբարված և առևանգված հայուհիների մասին, ինչպես նաև տվյալներ Բաքվի հայկական բնակչության թվաքանակի մասին/: Գրքի երկրորդ մասում աղյուսակների տեսքով ներկայացված է հայ ժողովրդի նյութական վնասներն ու կողոպուտները /թալանը և կողոպուտը Բաքու քաղաքում/: Վերոնշյալ վիճակագրական տվյալները աղյուսակներում ներկայացված են ըստ Բաքվի հայաբնակ թաղամասերի և փողոցների[1]:

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Երեք օր շարունակ` սեպտեմբերի 15-ից /առավոտից/ մինչև 17-ը /երեկոյան/, քաղաքի դրության նոր տերերը կազմակերպված մարդասպանների, ավազակների, թալանչիների բազմաթիվ և բազմատեսակ բանդաներն էին` բաղկացած տաճկական կանոնավոր զորքից և Բաքվի ու շրջակա գյուղերի թաթարական տարրից։ Aquote2.png
Aquote1.png Երեք օր շարունակ ու անդադար տաճիկ ասկեարները, տեղական մուսուլմանական հազարավոր բանդաները և շրջակայքից թափված թուրք գյուղացիները կողոպտում, հափշտակում ու տանում էին այն բոլորը, ինչ ցանկանում և ինչ կարող էին տանել հայերի տներից, խանութներից, գրասենյակներից, հաստատություններից և եկեղեցիներից։ Երկու ամիս շարունակ տաճկական հրամանատարությունը և ադրբեջանական ադմինիստրացիան` վերջին ոստիկանից սկսած մինչև մինիստրները, ռեկվիզիցիայի անվան տակ հայ ունևոր ընտանիքների կահ-կարասիները, զարդարանքներն էին հափշտակում, քաղաքային շտեմարաններն ու պահեստներն էին դատարկում։ Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից