Բարսեղ Փառակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսեղ Փառակեցի
ԾննդավայրՓառակա, Նախիջևանի խանություն, Ղաջարական Պարսկաստան
Մահացել է1771
Մահվան վայրԻզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն
ԵրկերԲարսեղ Փառակեցի, Ծառ Մեռոնի

Բարսեղ Փառակեցի (, Փառակա, Նախիջևանի խանություն, Ղաջարական Պարսկաստան - 1771, Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ կրոնական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ Փառակեցին ծնվել է Գողթն գավառի Փառակա գյուղում։ Մահացել է 1771 թվականի՝ Զմյուռնիայում։ Հուղարկավորված է այդտեղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու գերեզմանատանը[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1743 թվականին եղել է Ռուսաստանի և Աստրախանի թեմերի առաջնորդ։ Թողել է 2 հատոր մատենագրական նյութեր, գրել է մի շարք ձեռագրեր[1]։ 1751 թվականին Փառակա գյուղում գրչագրել է «Ծառ մեռոնի» մատյանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 234 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 407 — 1636 էջ։