Լևոն Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Բարսեղյան (այլ կիրառումներ)
Լևոն Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | 1937 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2014 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ակնաբույժ |
Լևոն Հրանտի Բարսեղյան (1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014[1], Երևան), ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գիտությունների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի (ՌԲՏԳԱ) իսկական անդամ, ՀՀ ԲԳԱ իսկական անդամ, Բնական գիտությունների եվրոպական ասոցիացիայի իսկական անդամ, Ակնաբույժների համաշխարհային ասոցիացիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Բարսեղյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «ԷՌԳ-ը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ» թեմայով։ 1983 թվականին պաշտպանել է «Աչքի տեսողական-նյարդային ապարատի ախտահարումների ախտորոշումը` ըստ տեսողական համակարգի բիոպոտենցիալների հաճախական անալիզի տվյալների» թեմայով դոկտորական ատենախոսությունը։ Գիտական ավելի քան 170 աշխատանքի հեղինակ է[2]։
Երկար տարիներ ղեկավարել է թիվ 8 հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը
- ↑ Ով ով է. Հայեր կենսագրական հանրագիտարան
|