Բարսալողոյի ջարդ (2024)
Բարսալողոյի ջարդ (2024) | |
---|---|
Բարսալոգոյի դեպարտամենտի գտնվելու վայրը Սանմատենգա նահանգում, Բուրկինա Ֆասո | |
Վայր | Բուրկինա Ֆասո |
Կորուստներ | |
Զոհեր | 200+ |
Վիրավորներ | 400+ |
2024 թվականի օգոստոսի 24-ին «Ջամաաթ Նասր ալ-Իսլամ ուալ-Մուսլիմիի»՝ Ալ-Կաիդայի հետ կապված ջիհադիստական կազմակերպության գրոհայինների հարձակման արդյունքում սպանվեցին Բուրկինա Ֆասոյի զինված ուժերի հարյուրավոր զինվորներ և Հյուսիսային Բուրկինա Ֆասոյի Բարսալողոյի դեպարտամենտի խաղաղ բնակիչներ, որոնք պաշտպանական խրամատներ էին փորում[1] Բարսալողոյում։ Հարձակումը Բուրկինա Ֆասոյում և Սահելում շարունակվող ջիհադական ապստամբության միայն մի մասն է[2][3]։ Դա երկրի պատմության մեջ ամենամահաբեր հարձակումն էր:[3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսից ի վեր Բուրկինա Ֆասոյի կառավարության և իսլամիստ ապստամբների միջև քաղաքացիական հակամարտության արդյունքում սպանվել է շուրջ 10,000 խաղաղ բնակիչներ և զինվորականներ, և տեղահանվել է ավելի քան 2 միլիոն մարդ։ Բուրկինա Ֆասոյի տարածքի գրեթե կեսը գտնվում է Ալ-Կաիդայի զինյալների ձեռքում։ Պատերազմը Սահելի ապստամբության ավելի լայն մի մասն է[2][3]։
2024 թվականի օգոստոսին ջիհադիստները մոտեցել են Բարսալողո դեպարտամենտի Կայա քաղաքին, որը վերջին պաշտպանական գիծն էր զինյալների և Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի միջև։ Բուրկինա Ֆասոյի զինված ուժերը Բարսալողո դեպարտամենտի շուրջ պաշտպանական խրամատներ կառուցելու համար հավաքագրել են մոտակա բնակիչներին։
Միջադեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 09:00-ից մինչև 16:00[4], իսլամիստների մի խումբ զինյալներ կրակ են բացել զինվորների և բնակիչների վրա, որոնք փորում էին պաշտպանական խրամատներ։ Զոհվել է մի քանի տասնյակ մարդ, և բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են Կայայի հիվանդանոց։ Զոհերի մեծ մասը քաղաքի երիտասարդ բնակիչներն էին, ովքեր օգնում էին զինվորներին փորել խրամատներ[5]։ Հարձակվողները գրավել են զինվորականների կողմից օգտագործվող զինամթերքը և շտապօգնության մեքենան։ Տեսանյութերը ցույց էին տալիս, որ բազմաթիվ ռազմական մեքենաներ այրվում էին, և որ գլխավոր ռազմական բազան վնասվել է[6]։ Օգոստոսի 27-ին աղբյուրները Ռոյթերսին հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 400 կամ 500 մարդ[3]։
Հարձակումից հետո իսլամիստները հրապարակել են մի քանի տեսանյութներ, որոնցում ցույց են տալիս սպանվածների մի քանի դաժան պատկերներ։ Խմբավորման առաջնորդ Իյադ Ագ Գալին պնդում է, որ իրենք իրենց վերահսկողության տակ են վերցրել Բարսալողոյում գտնվող միլիցիայի շտաբը։ Ալ Ջազիրան հաղորդում է, որ քաղաքացիներին սպանել են հենց իրենց փորած խրամատներում, որոնք «վերածվել են եղբայրական գերեզմանի»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fröhlich, Silja; Mwanamilongo, Saleh (2024-08-27). «Burkina Faso vows 'determined response' against terrorists». dw.com (անգլերեն). Վերցված է 2024-08-30-ին.
- ↑ 2,0 2,1 «Up to 200 people killed in attack in central Burkina Faso». Al Jazeera (անգլերեն). 25 August 2024. Արխիվացված օրիգինալից 26 August 2024-ին. Վերցված է 25 August 2024-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Sofia Christensen (27 August 2024). «Suspected jihadists kill hundreds in Burkina Faso attack». Reuters. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «:4» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Burkina Faso: l'hôpital de Kaya confronté à l'urgence après le massacre de samedi». RFI (ֆրանսերեն). 25 August 2024. Վերցված է 26 August 2024-ին.
- ↑ «'Terrorists' kill dozens in Burkina Faso». Le Monde (անգլերեն). 26 August 2024. Վերցված է 26 August 2024-ին.
- ↑ Caleb Weiss. «AL QAEDA KILLS HUNDREDS IN BURKINA FASO ATTACK». Foundation for Defense of Democracies.