Բարուկ Գարասեֆերյան
Բարուկ Գարասեֆերյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1904 Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 18, 1952 (47 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բուսաբույծ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1928) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների թեկնածու |
Բարուկ Մարգարի Գարասեֆերյան (սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբույծ։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ (1937)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1928)։ Գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում մշակվող ցորենի տեղական սորտերի տեսակային և տարատեսակային կազմի, տնտեսագիտական կենսաբանական առանձնահատկությունների, տարածման վայրերի, սելեկցիայի, սորտաշրջանացման հարցերին։ Գարասեֆերյանի «Արմյանկա» սորտը մշակվել է Լոռի-Փամբակի գոտում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հացահատիկային կուլտուրաների եֆրեմովյան ագրոտեխնիկան, Երևան, 1942, 37 էջ
- Հայաստանում մշակվող ցորենների տեղական սորտերը, 2 հրտ., Երևան, 1955, 127 էջ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 699)։ ![]() |