Բարի գալուստ Վեյն (անգլ.՝ Welcome to the Wayne), Բիլլի Լոպեսի ստեղծած ամերիկյան անիմացիոն շարքը։ Այն առաջին անգամ ցուցադրվել է Nick.com-ում, 2014 թվականի նոյեմբերի 14-ին։ 2015 թվականի ապրիլին հաստատվել է, որ անիմացիոն շարքի ձևաչափը լիամետրաժ կդառնա և կթողարկվի 2017 թվականին[1]։ Առաջին սերիայի պրեմիերան կայացել է 2017 թվականիի հուլիսի 24-ին, Nickelodeon հեռուստաալիքով։ Վերջին շարքը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին։
Անիմացիոն շարքը պատմում է Օլի Թիմբերսի և Էնսի Մոլինայի` երկու տասնամյա տղաների մասին, որոնք ուսումնասիրում են իրենց ապրած տարօրինակ, խելագար քաղաքը` Վեյնը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք բացահայտել դրա բոլոր գաղտնիքները։ Մուլտֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես են երկու ընկերները հաղթահարում տարբեր փորձություններ և փախչում Լրտեսուհու ճիրաններից 8-I բնակարանից, ծանոթանում են Վեյնի անսահման և անկանխատեսելի աշխարհին, որը բնակեցված է յուրահատուկ, եզակի բնակիչներով։