Բարիեր հակատանկային հրթիռային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարիեր
Барьер (ПТРК)
Barrier ATGM, Kyiv 2016, 01.jpg
ԵրկիրՈւկրաինա
ԱրտադրողArtem?
Տարբերակներ«Բարիեր Վ», «Բարիեր-ՎԿ»

Վիքիտվյալներ

«Բարիեր» (Бар'єр), ուկրաինական հակատանկային հրթիռային համակարգ՝ թողարկված «Լուչ» («Луч») ԿՊԿԲ-ի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարիեր» հակատանկային հրթիռային համակարգը 2005 թվականին ներկայացվել է IDEX ցուցահանդեսում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարիեր» հակատանկային հրթիռային համակարգում հարմարեցված է լազերային ճառագայթով նշանառվող կիսաավտոմատ համակարգ։ Թիրախի հայտնաբերումը և նշանառումը իրականացվում է օպտիկական և ինֆրակարմիր նշանոցների օգնությամբ, ինչը թույլ է տալիս կրակահերթ իրականացնել եղանակային վատ պայմաններում։

Հակատանկային հրթիռային համակարգն օգտագործում է Ռ-2 հրթիռը։ Հրթիռի երկարությունը կազմում է 1270 մմ, իսկ պահեստատուփի երկարությունը հրթիռի հետ միասին՝ 1360 մմ, հրթիռի տրամաչափը՝ 130 մմ, կշիռը՝ 16 կգ։ Ռ-2 հրթիռի խոցելիության ուժգնությունը կազմում է 800 մմ՝ դինամիկ պաշտպանության դեպքում։

Մոդիֆիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բարիեր» տեղափոխվող հակատանկային հրթիռային համակարգը նախատեսված է զրահամեքենաների և զրահանավերի վրա տեղադրելու համար։ Տեղադրվում է ուկրաինական ռազմական համակարգերում, որոնք տեղակայվում են ԲՏՌ-3Ե, ԲՏՌ-4, ԲՏՌ-7, ԲՄՊ-1 (ՀՄՄ-1) ռազմամեքենաների ուկրաինական արդիականացված տարբերակների և բելոռուսական «Կարակալ» անիվավոր հակատանկային հրթիռային համակարգի և այլ համակարգերի վրա [2]։
  • «Բարիեր Վ»- հակատանկային հրթիռային համակարգը նախատեսված է ուղղաթիռների համար, հագեցած է երկարացված Ռ-2Բ հրթիռով։ Պահեստատուփի երկարությունը հասցվել է միչև 1917 մմ, հրաձգության առավելագույն հեռավորությունը կազմում է 7500 մ, նշանառության համակարգն ավտոմատացված է, ունի լազերային ճառագայթ և թիրախի հայտնաբերման ջերմահեռուստապատկերային համակարգ։ Տեղադրվում է Մի-24ՊՈւ1, Մի-24G[3] և Մի-8ՄՍԲ[4] համակարգերի վրա։
  • «Բարիեր-ՎԿ»-ն «Բարիեր-Վ»-ի տարբերակն է՝ նախատեսված նավերի և ռազմանավակների համար[5][6]։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական բնութագրիչները համապատասխանում են «Բարիեր» - մոդիֆիկացիային։

  • Տրամաչափը 130 մմ[7]
  • Հրթիռի մեկնարկային կշիռը 16 կգ
  • Պահեստատուփի կշիռը հրթիռի հետ միասին 29,5 կգ
  • Նշանառու սարքի կշիռը 14,6 կգ
  • Պահեստատուփի երկարությունը 1360 մմ
  • Թռիչքի տևողությունը առավելագույն հեռավորության դեպքում 23 վ
  • Մարտագլխիկի տեսակը կումուլյատիվ տանդեմային
  • Խոցելիության ուժգնությունը 800 մմ ոչ պակաս՝ դինամիկ պաշտպանության դեպքում
  • Հրաձգության հասողությունը 100 — 5000 մ
  • Նշանառության համակարգը կիսագործուն (ըստ լազերային ճառագայթի)
  • Գործածության ջերմաստիճանային դիապազոնը −40…+60ºС

Գործածության երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինա Ուկրաինա
  • «Բարիեր-Վ» համակարգը սպառազինության է կոչվել 2012 թվականի մայիսին (Մի-24ՊՈւ1 ուղղաթիռի հետ միասին)
  • «Բարիեր» համակարգը սպառազինության է կոչվել 2012 թվականի հուլիսին (БТР-4Еի հետ միասին)
  • Ղազախստան Ղազախստան
  • «Բարիեր-ՎԿ» համակարգը սպառազինության է կոչվել 2013 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Т. М. Юрова. Україна на міжнародному ринку озброєнь у ХХІ ст. та вплив АТО на реалізацію міждержавних угод // Перспективи розвитку озброєння та військової техніки Сухопутних військ. Збірник тез доповідей Міжнародної науково-технічної конференції (Львів, 14-15 травня 2015 року). Львів: АСВ, 2015. стор.289-290
  2. Беларусь представила на «МИЛЕКС-2011» новейшие противотанковые комплексы «Каракал» и «Скиф»
  3. Сергей Згурец. Глубоко вооружаемый друг // "LB.UA" от 29 октября 2010
  4. Проведені успішні випробування українського ПТРК «Бар’єр-В» з гелікоптера Мi-8МСБ-В // газета "Народна армія" від 7 листопада 2018
  5. Украина поставила вооружение для казахстанского корабля «Орал» // "Украина промышленная" от 12 мая 2013
  6. Украина продала в Казахстан ракетные системы // "LB.UA" от 17 февраля 2014
  7. ПТРК «Барьер» на сайте разработчика

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]