Բարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցուցամատով բարե ակորդ
Մեծ բարե

Բարե, կիթառ և մի քանի այլ երաժշտական գործիքներ նվագելու ձև։ Բարե տարբերակով նվագելիս նվագող ձեռքի ցուցամատը գրիֆին միաժամանակ սեղմում է բոլոր լարերը կամ դրանցից մի քանիսը։

Կիթառի տերմիններում բարեն լինում է մեծ և փոքր։ Մեծ բարեի դեպքում ցուցամատը սեղմում է բոլոր լարերը կամ բոլորը, բացի մեկից։ Հնգագծի վրա մեծ բարեն նշանակվում է հորիզոնական կետգծերով (գծի ներքևում հռոմեական թվերով նշվում է լադի համարը)։ Ի տարբերություն մեծ բարեի՝ փոքր բարեն իրականացվում է ցանկացած մատով և իր մեջ ներառում է լարերի կեսը կամ ավելի քիչ։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարե տերմինը ծագում է ցուցամատով ամուր «պատնեշ» ձևավորելու մեթոդից։ «Barré» բառի բնօրինակ արտասանությունը ֆրանսերեն է, որը թարգմանաբար նշանակում է «փակված»։

Բարե կիթառ սովորելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթառ սովորողների համար բարեն զուտ ֆիզիկապես բավականին բարդ հնարք է։ Սակայն այն պարտադիր պահանջ է ցանկացած մակարդակի կիթառահարի համար։ Բարեն հեշտ է պահվում, եթե դաստակը մի քիչ առաջ է տարված, իսկ ցուցամատը մի փոքր թեքված։ Այդ դեպքում մյուս մատներն ավելի հեշտ են սեղմում լարերը[1]։

Բարեն ամրապնդվում է կիթառի նվագել սովորելու վաղ շրջանում, քանի որ չիմանալով հետևյալ հնարքը, հնարավոր չէ նվագել ակորդների մեծ մասը։ Ընդ որում, ամենատարածված ակորդները՝ Am, Dm, E, Em, A, C, G, շատ դեպքերում նվագում են առանց բարեի։ Am (լյա մինոր) ակորդի ստանդարտ տարբերակում մասնակցում են երեք նոտաներ՝ առաջին մատը սեղմում է երկրորդ լարի առաջին լադը, երկրորդ մատը՝ չորրորդ լարի երկրորդ լադը իսկ երրորդ մատը՝ երկրորդ լարի երկրորդ լադը (լա նոտան տոնիկան է)։ Իր պարզության շնորհիվ առանց բարեի Am ակորդը ամենաշատ օգտագործվողներից մեկն է։ Բայց կա նաև Am ակորդի բարեով տարբերակը՝ ցուցամատը բարեով սեղմում է հինգերորդ լադը, մատնեմատն ու ճկույթը սեղմում են համապատասխանաբար հինգերորդ և չորրորդ լարերը յոթերորդ լադում։ Այս տարբերակով ակորդն ավելի պայծառ ու ներդաշանակ է հնչում։ Այսպիպսով եթե օրինակը բերենք Am ակորդի վրա, ապա այն բարեով նվագելիս այլ ակորդներին անցում կատարելն ավելի հեշտ է, օրինակ անցումը F կամ G ակորդներին։ Իսկ որոշ ակորդներ ստանդարտ տարբերակով նվագում են միայն բարեով։ Դրանցից են F, Fm, F#m, Gm, G#m, B, Bm, Cm, C#m, D# և այլն։

Սակայն կան հնարքներ, որոնք թույլ են տալիս նվագել առանց բարեի։ Ակորդները, որոնք ստանդարտ տարբերակով օգտագործվում են միայն բարեով, ունեն առանց բարեի ձևափոխություներ։ F ակորդը կարելի է նվագել առանց բարեի, ցուցամատով սեղմելով միայն վեցերորդ լարի առաջին լադը՝ ֆա նոտան՝ ակորդի հիմնական նոտան, սակայն հնչողությունն այլ կլինի։ Միայն թե տարբեր ակորդների ձևափոխությունների օգտագործումը չեն համադրվում․ չի կարելի բարեն անտեսել և սովորելու ընթացքում այն չյուրացնել, քանի որ ակորդների հետևյալ ձևերը բնորոշ են առանձին երաժշտական ժանրերին (օրինակ՝ քանթրի, ռոքնռոլ) և չեն ստեղծում ներդաշնակ հնչողություն ցանկացած դեպքում և/կամ ստեղծագործության մեջ։

Տեխնիկա և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցամատը գտնվում է ակորդի հիմնական նոտայի վրա
  • Նշում։ յուրաքանչյուր ակորդի նոտաները թվարկված են ներքևից՝ ամենաբարակ լարից դեպի վեր։
C# բարե ակորդը (ձախում), որից դժվար է հասնել բաց դիրքի ակորդին (աջում)

Կիթառահարները բարե ակորդները սովորաբար օգտագործում են ավելի բարձր տոնայնություններում ակորդները հնչեցնելու համար[2]։ Տոնայնությունները, որոնք չունեն շատ բաց նոտաներ ստանդարտ լարման մեջ, պահանջում են բարեով շատ ակորդներ։ Սովորաբար բարեով ամենաշատ օգտագործվող նոտաները A և E ակորդների բաց դիրքի փոփոխություններն են։ E տիպի բարեով ակորդը գրիֆի վրա հետ և առաջ տեղափոխված E ակորդն է (022100)։ Օրինակ՝ մեկ լադ առաջ տեղափոխված E ակորդը դառնում է F ակորդը (133221)։ Հաջորդ լադում F-ն է, որին հաջորդում են G, G#, A, A#, B, C, C#, D, D# և նորից վերադառնում է E ակորդին (1 օկտավա բարձր)։

              E               A
E-------------0---------------5---
B-------------0---------------5---
G-------------1---------------6---
D-------------2---------------7---
A-------------2---------------7---
E-------------0---------------5---
Բաց դիրքում E ակորդ և E ակորդի կաղապարով A բարե ակորդի կիթառի տաբուլատուրա 

A տիպի բարեով ակորդը գրիֆի վրա հետ և առաջ տեղափոխված A ակորդն է (X02220), որը երբեմն անվանում են «կրկնակի բարե»։ A ակորդը բարեով նվագելու համար կիթառահարներն ցուցամատով սեղմում են առաջին հինգ լարերը, որից հետո ցուցամատով կամ ճկույթով բարե են սեղում 2-րդ(B), 3-րդ(G) և 4-րդ(D) լարեր երկրորդ լադում։ Օրինակ՝ երկրորդ լադում բարեով A ակորդը դառնում է B (X24442)։ Առաջին լադից մինչև տանսերկուերորդը բարեով A ակորդը դառնում է A#, B, C, C#, D, D#, E, F, F#, G, G# և նորից A (1 օկտավա բարձր) ։

              A               D
E-------------0---------------5---
B-------------2---------------7---
G-------------2---------------7---
D-------------2---------------7---
A-------------0---------------5---
E---------------------------------
Կիթառի տաբուլատուրա բաց դիրքում A ակորդ և A ակորդի կաղապարոով D բարե ակորդը։

Երբեմն կիթառահարները բաց են թողնում կրկնակի բարեի ամենաբարձր նոտան։ Այս երկու ակորդների ձևափոխությունների մեծ մասը կարող է լինել դոմինանտ սեպտակորդը, մինոր, մինոր սեպտակորդ և այլն։ Բարեով մինոր ակորդում մեծ տերցիային փոխարինում է փոքր տերցիան[3]։

Ծանոոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Д. Г. Парнес, С. Е. Оськина — «На гитаре — по слуху». Изд. «АСТ» 2006 год
  2. Alfred D'Auberge and Morton Manus (1968). The New Guitar Course, Book 3, p.39. 0-7390-1779-9.
  3. Emilio Pujol: Escuela razonada de la guitarra, basado en los principio de la técnica de Tarrega. Libro segundo, Edicion bilingue Castellano, Francés. Ricordi Argentina, 1933?, S. 36, Lektion 15, Ziffer 57 ff.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gsepei Tibor. Gitárakkord kislexikon: 5000 akkord, 1420 ábrával. — Budapest: Editio musica, 1971.