Բարդ (չաթբոտ)
| Տեսակ | չատբոտ, conversational AI? և generative artificial intelligence chatbot? |
|---|---|
| Նախագծումը՝ | Google AI |
| ՕՀ | Անդրոիդ և iOS |
| Առկա է | բազմալեզու |
| Լույս տեսավ՝ | մարտի 21, 2023 |
| Պլատֆորմ | դիտարկիչ, Անդրոիդ, iOS, ChromeOS, մաքՕՍ և Wear OS |
| Վերջին կայուն տարբերակ | 1.0 (դեկտեմբերի 6, 2023)[1] և 1.0 Pro (GA) (փետրվարի 15, 2024)[2] |
| Հիմք են ծառայել | LaMDA? |
| Անվանված է | Gemini |
| Կայք | gemini.google.com |
Bard-ը արհեստական բանականությանմբ օժտված չաթբոտ է, որը մշակվել է Google-ի ծրագրավորողների կողմից՝ Լյամբդա լեզվի մոդելի հիման վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարի 6-ին Գուգլը ներկայացրեց Bard չաթ-բոտը, որը նախատեսված է մարդկանց տարատեսակ հարցերին պատասխանելու համար։ Ընկերությունը լայն հանրությանը ցույց տվեց հարցման օրինակ՝ «Ո՞ր երաժշտական գործիքն է ավելի հեշտ սովորել՝ դաշնամուրը, թե՞ կիթառը»։ Սկզբում ծրագիրը բաց էր միայն «փորձարկողների» համար։ Այնուամենայնիվ, ընկերությունը խոստացավ այն ներկայացնել հանրությանը մոտակա շաբաթների ընթացքում[3][4]։ 2023 թվականի փետրվարի 8-ին Բարդը մեծ շնորհանդես ունեցավ Փարիզում, որտեղ ծառայությունը սխալվեց՝ պատասխանելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակով արված նոր հայտնագործությունների մասին հարցին[5]։ Այս միջադեպը հանգեցրեց Google-ի բաժնետոմսերի 8%-ով անկման և 100 միլիարդ դոլարի վնասի[6]։
2023 թվականի մարտի 21-ին Google-ը չաթ-բոտը հասանելի դարձրեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընտրված օգտատերերի համար[7]։ 2023 թվականի ապրիլին Bard-ի ռազռաբոտչիկներ հայտնեցին, որ ծառայությունը կարողացել է գրել, կարգաբերել և բացատրել կոդը։ Չաթբոտը գիտի ծրագրավորման 20 լեզու և միացված է Գուգլի այլ ծրագրերին[8]։
2023 թվականի մայիսին Google-ը հայտարարեց, որ Bard-ը հասանելի է դարձրել 180 երկրների[9], սակայն Ռուսաստանից և Եվրամիության օգտատերերին դեռևս հասանելի չէ չաթբոտը[9][10]։ Այս պահին BARD-ը աջակցում է 3 լեզուների՝ անգլերենի, ճապոներենի և կորեերենի։ 2023 թվականին Bard-ը ներկայացրեց նոր ինտեգրումներ Ջիմայլի, Դոքսի և Դրայվի հետ՝ թույլ տալով օգտվողներին տեղեկատվություն ստանալ անմիջապես այս հարթակներից[11]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Բլումբերգի ՝ Գուգլի աշխատակիցները ներքին քննարկումների ժամանակ դժգոհ են եղել չաթբոտի տրամադրած տեղեկություններից և ղեկավարությանը համոզել են չթողարկել ծրագիրը։ Ծրագրին մեղադրել են վտանգավոր խորհուրդներ տալու մեջ[12]։
Ամերիկյան News Guard Technologies ընկերությունը և Center for Countering Digital ընկերությունը հետազոտություն են անցկացրել և պարզել, որ Բարդն ունակ է ստեղծել դավադրություն և կեղծ լուրեր պարունակող տեքստեր։ Այսպիսի քննադատության է արժանացել նաև Bard-ի գլխավոր մրցակիցը՝ ChatGPT-ին[13]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://blog.google/innovation-and-ai/technology/ai/google-gemini-ai/
- ↑ https://blog.google/innovation-and-ai/products/google-gemini-next-generation-model-february-2024/
- ↑ «Google представила ИИ-бота Bard — ответ на ChatGPT, до которого допустит только «правильных тестировщиков»». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Google ответил Microsoft тестовым запуском конкурента ChatGPT для поиска». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Чат-бот Bard от Google на презентации выдал ответ с фактической ошибкой». Interfax.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Акции Google резко упали после ошибки чат-бота». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Google открыла доступ к ИИ-боту Bard, но заявила, что он не заменит поиск». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «ИИ-чат-бот Google Bard научился писать код и отлаживать его». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- 1 2 «Where you can use Bard - Bard Help». support.google.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Россия, Беларусь, Канада и весь Евросоюз не получили доступ к чат-боту Google Bard». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Google's Bard AI - Gmail, Docs, Drive Integration & More». Cortex Report (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ ««Хуже, чем бесполезный»: сотрудники Google раскритиковали ИИ-бота Bard и назвали его патологическим лжецом». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Bard поет про какую-то дичь». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.