Բարդ դիմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարդ դիմադրություն, ուսումնասիրում է մեքենաների և կառուցվածքների տարրերում պարզագույն դեֆորմացիաների (ձգում և սեղմում, ծռում և ոլորում) տարբեր զուգակցումների (ձգում և սեղմում և ծռում, ոլորում և ծռում, արտակենտրոն ձգում և սեղմում, բարդ ծռում են) առաջացումը։ Բարդ դիմադրություն հաշվարկելիս (Հուկի օրենքի պահպանման և համեմատաբար փոքր դեֆորմացիաների պայմաններում) ելնում են ուժերի ազդեցության անկախության սկզբունքից (առաձգական համակարգի վրա կիրառված բեռի առաջացրած դեֆորմացիաների ազդեցությունը մնացած բեռների դասավորության և նրանց ազդեցության արդյունքների վրա կարելի է արհամարհել), և լարումներն ու դեֆորմացիաները որոշվում են պարզ դիմադրությունների (դեֆորմացիաների) լարումների ու դեֆորմացիաների համապատասխան գումարներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 313