Jump to content

Բարդաչա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդաչա
սերբ.՝ Језеро Бардача

'
Կոորդինատներ
Երկիր Սերբիա Սերբիա
Հայելու բացարձակ բարձրությունը 100 մ մ
Երկարություն 5.5 կմ կմ
Լայնություն 1.7 կմ կմ
Ավազանի մակերեսը 7.32 կմ² կմ²

Բարդաչա լիճ (սերբ.՝ Језеро Бардача), լճերի ու ճահիճների համակարգ Սրբաց քաղաքի շրջակայքում։ Գտնվում է Սերբիայի Հանրապետության հյուսիսային մասում, Բոսնիա և Հերցեգովինայում։ Համալիրն ընդգրկում է ջրամբարներ, ցամաքային հատվածներ, անտառներ, մշակովի հողատարածքներ ու բնակավայրեր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը գտնվում է Բանյա Լուկայից 30 կմ հեռավորության վրա։ Լճի երկարությունը 5.5 կմ է, լայնությունը` 1.7 կմ, առավելագույն խորությունը` 2.5 մ, մակերեսը` 7.32 կմ²։ Լճերն ու ճահիճները պահպանվում են. դրանք համարվում են բնության հուշարձաններ։ Բարձրությունը ծովի մակարդակից 100 մ է։

Բարդաչա լճերի միջև հոսում են երեք գետեր` Մատուրա (Матура), Ստուբլայա (Стублаја) և Բրզայա (Брзаја): Այս երեք գետերը նավարկելի չեն։ Նրանք ջրի պաշար են հանդիսանում լճերի համար։

Լճերի շրջակայքում գտնվում են խոշոր քաղաքներ` Գրադիշկա (25 կմ), Լակտաշի (30 կմ), Բանյա Լուկա (45 կմ)։ Լճերից 20 կմ հեռավորության վրա ձգվում է բանուկ մայրուղին, իսկ 30 կմ հեռավորության վրա տեղակայված է Մախովլյանի օդանավակայանը։

Բարդաչա լիճ

Շրջակայքում կան տարբեր չափերի մի քանի լճեր.

Լճեր Մակերես
Պրեվլակա մոտ 160 հա
Լուգ 72 հա
Ռակիտովաց մոտ 80 հա
Սինյակ մոտ 60 հա
Նեցիկ մոտ 40 հա
Մալի Դայկովաց մոտ 15 հա
Բրզայսկի մոտ 10 հա
Վելիկի Դայկովաց մոտ 20 հա
Դուգո Պոլյե 1 128 հա
Դուգո Պոլյե 2 110 հա

Լճի ճահճոտ մասում կան մոտ 280 տեսակ բույս, 178 տեսակ թռչուն և 26 տեսակ ձուկ։ Լճերի շրջանում մեծ թվով թռչուններ են ապրում։ Լճի բնական պայմաններն ապահովում են նրանց բնադրումը, կերը, գիշատիչներից պատսպարումը։ Թռչուններից հանդիպում են բադ, պիրոլ, կանաչ ձկնկուլ, ճայ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мала енциклопедија Просвета (3 ed.). Београд: Просвета. 1985. ISBN 978-86-07-00001-2. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
  • Марковић, Јован Ђ. (1990). Енциклопедијски географски лексикон Југославије. Сарајево: Свјетлост. ISBN 978-86-01-02651-3.
  • Life, Licence (2005). Живот у мочвари. Бања Лука: Урбанистички завод Републике Српске. ISBN 99938-684-1-8.