Բարբա Նիկոլ Կլիկո Պոնսարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբա Նիկոլ Կլիկո Պոնսարդեն
ֆր.՝ Barbe-Nicole Clicquot-Ponsardin և ֆր.՝ Barbe-Nicole Clicquot-Ponsardin Veuve Clicquot
Veuve clicquot.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1777(1777-12-16)
ԾննդավայրՌեյմս
Մահացել էհուլիսի 29, 1866(1866-07-29) (88 տարեկանում)
Մահվան վայրԲուրսո
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունգործարար
Ծնողներհայր՝ Nicolas Ponsardin?
Veuve Clicquot Ponsardin Վիքիպահեստում

Բարբա Նիկոլ Կլիկո Պոնսարդեն (նաև Մադամ Կլիկո, ֆր.՝ Barbe-Nicole Clicquot-Ponsardin, դեկտեմբերի 16, 1777(1777-12-16), Ռեյմս - հուլիսի 29, 1866(1866-07-29), Բուրսո), ֆրանսիացի գործարար, որն այրիանալով 27 տարեկանում, ընդունեց ամուսնու գինու բիզնեսը՝ շամպայն գինիներ արտադրող ընկերության ղեկը։ Նրան էր պատկանում «Կլիկոյի այրին» բրենդը, որը գոյություն ունի մինչ այժմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1777 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում։ Հայրը՝ Պոնսե Ժան Նիկոլաս Ֆիլիպե Պոնսարդինը, տեքստիլի հարուստ գործարանատեր և քաղաքական գործիչ էր Ֆրանսիայում, մայրը՝ Ժեան Ժոզեֆին Մարի Կլեմենտին Լետերտրե Հյուարտն էր[1]։

21 տարեկանում ամուսնանում է գործարար Ֆրանսուա Կլիկոյի հետ, որը 6 տարի անց՝ 1805 թվականին մահանում է՝ կնոջը թողնելով բանկային գործունեության, բրդի առևտրի և շամպայնի արտադրության հետ կապված գործերի ղեկավարումը։ Մադամ Կլիկոն, ում այդպես էին անվանում, կենտրոնացավ գինեգործության վրա․ ընկերությունն սկսեց կոչվել «Կլիկոյի այրին»։ Նրա ղեկավարությամբ գինեգործները մշակեցին ռեմյուաժի գործընթացը, որը թույլ տվեց լուծել գինու մեջ նստվածքի խնդիրը՝ չկորցնելով ածխաթթու գազը։ Սկզբնական շրջանում ընկերությունը փորձում էր այս մեթոդը գաղտնի պահել, սակայն 1820-ական թվականների վերջին գաղտնիքը բացահայտվեց և այլ գինոգերծական ընկերություններ ևս սկեցին կիրառել ռեմյուաժը։

Բարբա Նիկոլ Կլիկո Պոնսարդենն այլևս չամուսնացավ, ապրում էր Բորսո քաղաքի ամրոցում, որտեղ էլ մահացավ 1866 թվականի հուլիսի 29-ին։ Ամրոցը ժառանգեց նրա ծոռնուհին՝ հերցոգուհի Աննա դը Յուզեսը[2]։

Նապոլեոնի պարտությունից հետո ռուսական զորքերը գրավեցին Շամպայն ֆրանսիական նահանգը։ Շրջափակման ժամանակաշրջանում շամպայնը բռնագրավեցին։ Երբ սեփականազրկման արդյունքում «Կլիկոյի այրու» գինիների մառանները դատարկվեցին, նա հայտարարեց․ «Այսօր նրանք խմում են։ Վաղը կվճարեն»[3]։ Նրա խոսքերը մարգարեական էին, քանի որ հաջորդ 100 տարիներին՝ ընդհուպ մինչև 1917 թվականը, Ռուսական կայսրությունը պատվերի ծավալով դարձավ շամպայնի երկրորդ սպառողն աշխարհում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Women with Attitude, Susan Vinnicombe, John Bank, 2003, ISBN 0-415-28742-1, accessed 17 March 2009 (անգլ.)
  2. La Duchesse D’Uzès (ֆր.)
  3. H. Johnson Vintage: The Story of Wine, стр. 330—341, Simon and Schuster, 1989 год, ISBN 0671687026 (անգլ.)
  4. D. and P. Kladstrup Champagne: How the World’s Most Glamorous Wine Triumphed Over War and Hard Times (New York: William Morrow, 2005), стр. 83-84, ISBN 0060737921.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]