Բարբարա Քայա
Բարբարա Քայա | |
---|---|
Ծնվել է | 1976 |
Ծննդավայր | Ուգանդա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոդսի համալսարան, Մակերերեի համալսարան և Kyebambe Girls' Secondary School? |
Մասնագիտություն | լրագրող և ուսուցչուհի |
Աշխատավայր | New Vision Group? |
Բարբարա Քայա (անգլ.՝ Barbara Kaija, 1976, Ուգանդա), ուգանդացի լրագրող և ուսուցիչ, Vision Group թերթերի գլխավոր խմբագիրն է։ Թերթերի մեջ է մտնում նաև անգլալեզու New Vision պարբերականը[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն է ստացել Ուգանդայի ամենահին հանրային Մակերեր համալսարանում։ Նախ ստացել է բակալավրի դիպլոմ։ Այնուհետև նույն համալսարանում շարունակել է ուսումը` կրթության ոլորտում ստանալով մագսիտրոսի աստիճան։ Ավելի ուշ Ռոդեսի համալսարանում մագիստրոսի աստիճան է ստացել լրագրության և մեդիա գիտությունների ոլորտում։ Ուելսում, Քարդիֆի համալսարանում ստացել է նաև հետբուհական կրթություն[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Vision Group-ում աշխատում է արդեն ավելի քան 25 տարի։ 1992 թվականին սկսել է աշխատել որպես խմբագրի օգնական։ Ժամանակի ընթացքում սկսել է իր վրա ավելի շատ պարտականություններ կրել` դառնալով առանձին պատմությունների խմբագրի օգնական։ Ավելի ուշ դարձել է առանձին պատմությունների խմբագիր` աշխատելով այս պաշտոնում 10 տարի։ 2006 թվականին նշանակվել է թերթի խմբագրի տեղակալ, իսկ 2010-ին` թերթի խմբագիր։ Իր իրրավասությունների շրջանակներում նա վերանայում է լրագրողական չափանիշները և Vision Group-ի մեդիա բոլոր հարթակների ուժը[2]։ Երբ նա 2010 թվականին ստանձնել է գլխավոր խմբագրի պաշտոնը, նա դարձել է առաջին ուգանդացի կինն այդ պաշտոնում[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբարա Քայան ամուսնացած է[2][4]։ Կրոնական հայացքներով քրիստոնյա է, ինչը մեծ դեր ունի նրա կյանքում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mary Karugaba and Carol Natukunda (մարտի 18, 2016)։ «New Vision celebrates 30 years»։ New Vision։ Kampala։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-11-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2017
- ↑ 2,0 2,1 2,2 NVG (206)։ «New Vision Group: Senior Management»։ Kampala: New Vision Group(NVG)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2017
- ↑ Monitor Staff (մարտի 8, 2011)։ «Today’s Uganda top fifty women movers»։ Daily Monitor։ Kampala։ Վերցված է նոյեմբերի 4, 2017
- ↑ 4,0 4,1 Haggai Institute (հոկտեմբերի 20, 2015)։ «Haggai Institute: Haggai Leaders: Barbara Kaija»։ Haggai Institute։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2017