Բաստամ (հնավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաստամ (այլ կիրառումներ)

Բաստամ , հնավայր Իրանում, Պարսկահայաստանում, Խոյ քաղաքի մոտ։ Այստեղ էր գտնվում Ուրարտուի Ռուսա 2-րդ թագավորի հիմնադրած Ռուսախինիլի քաղաքը։ Գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախումբը ինստիտուտի փոխտնօրեն Վոլֆրամ Կլայսի ղեկավարությամբ այստեղ բացել էր 850x400 մ չափերով ամրոցը, որի մոտ բուն քաղաքն էր։ Այս ամրոցն ավելի մեծ է, քան Թուրքիայում և Խորհրդային Միության տարածքում հայտնաբերված նույնատիպ ամրոցները։ Արշավախումբն այստեղից հայտնաբերել է կարմիր ջնարակված բազմաթիվ խեցեղեն և կարասներ, որոնք ըստ դրանց վրայի մակագրությունների, նախատեսված են եղել գինու համար։ Գտնվել են նաև արձանագրությունների բեկորներ։ Բլրի շուրջը կառուցված պաշտպանական կառույցի բարձրությունը հասել է 5 մետրի և կանգուն է մնացել մոտ 2700 տարի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 645 — 992 էջ։