Բանվոր (թերթ, Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանվոր

«Բանվոր», շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1923–1925 թվականներին Թեհրանում։

Արտոնատեր՝ Ծերուն Գինոսյան, հրատարակել է խմբագրական խորհուրդը։

Լուսաբանել է Իրանի բանվորների և գյուղացիների (հատկապես՝ հայերի) կյանքը, անդրադարձել կրթադաստիարակչական հարցերին և հայկական դպրոցներին, հասարակական կյանքի դժվարություններին, մեծ տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի մշակույթի, գիտության և շինության ձեռքբերումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։