Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն
Տեսակպատկերասրահ, մշակութային կենտրոն, արվեստի պատկերասրահ և հաստատություն
Երկիր Թաիլանդ
ՏեղագրությունWang Mai?
ՎայրԲանգկոկ
Հիմնադրվել է2008
Կայքbacc.or.th(թաի.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն (թաի.՝ หอศิลปวัฒนธรรมแห่งกรุงเทพมหานคร), ժամանակակից արվեստի թանգարան, գտնվում է Բանգկոկում, Թաիլանդ։ Թանգարանը գտնվում է Պխայատխա և Ռամ I փողոցների անկյունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգկոկում ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծումը նախաձեռնվել է նահանգապետ Բոտչիտ Ռատակուլի կողմից։ 2000 թվականին սկսվել է թանգարանի կառուցումը, բայց որոշ ժամանակ անց շինարարությունը դադարեցվել է ֆինանսավորման համար առաջացած խնդիրների և կոռուպցիայի մեղադրանքի պատճառով։ 2005 թվականին թանգարանի շինարարությունը վերսկսվեց։ Նախապես պլանավորված էր թանգարանն անվանել «Ժամանակակից արվեստի թանգարան», բայց բացումից առաջ որոշվեց անվանել «Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն»։ Թանգարանը բացվել է 2008 թվականի հուլիսի 29-ին '«Always Roaming with a Hungry Heart» էքսպոզիցիայի ցուցադրությամբ, որտեղ ներկայացվում էին Թայլանդի Սիրինդխորն արքայադստեր նկարները։

Թանգարանի հիմնական նպատակն է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցադրումը, մշակութային ծրագրերի, հին և նոր մշակույթների երկխոսության ապահովումը և նոր մշակութային ու գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծումը։

Ներկայումս թանգարանում ցուցադրվում են թաիլանդացի և արտասահմանյան արվեստի գործիչների ավելի քան 300 աշխատանքներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն» հոդվածին։