Բանբեր (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանբեր
Տեսակհանդես
Հիմնադրվել է1925
Երկիր Մարսել

«Բանբեր», հոգևոր եռամսյա հանդես (սկզբում՝ ամսաթերթ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1925 թվականից Մարսելում։

Ֆրանսահայ ավետարանական եկեղեցիների միության պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Հովհաննես Ղազարոսյան, Գրիգոր Խայիկյան, Վ. Սահակյան, Սամվել Պագգալյան, Շահեն Մակարյան, Անի Թոփուզխանյան, Ժիլպեր Լևոնյան։

Տպագրում է աստվածաբանական, կրոնական, բարոյադաստիարակչական, մշակութային հոդվածներ, Աստվածաշնչի հատվածների մեկնաբանություններ, լուրեր՝ Սփյուռքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայ ավետարանականների կյանքից։

1925–1937 թվականներին զուգահեռ հրատարակվել է նաև նույնանուն հայատառ թուրքական ամսաթերթ (խմբագիրներ՝ Ժոզեֆ Պարսամյան, Լևոն Նիկողոսյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։