Բազա (անձնանուն)
Բազա Բազա | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Բազա» սկսվող էջեր |
Բազա, հայկական արական անուն։ Առաջացել է բազե թռչնի հայերեն անվան բազա ձևից, որն իրանական ծագում ունի։ Գործածվել է 14-րդ դարում, ավելի հաճախ՝ 18-րդ դարում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բազայ, հանգուցյալ որդի Ավետիս քահանայի, ով Հովհաննես գրչին գրել տվեց մի Ավետարան Հարք գավառի Դսնևանք գյուղում, 1316 թվական[3]։
- Բազայ, հայր Մարտիրոսի, որ դրամով օժանդակեց Հովհաննես գրչին արտագրելու Ավետարանը 1330 թվականին[4]։
- Բազայ անունը 1575 թվականին հիշատակված է Բազին ձևով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 360-361 — 634 էջ։
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 465
- ↑ Ձեռագիր, Թավրիզ, 2 բ
- ↑ Թորոս աղբար, Բ․ 410