Բազագրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազագրան

«Բազագրան», բենտոզան, հերբիցիդ։ Արտադրվում է 48%-անոց ջրային լուծույթիի ձևով։ Կիրառվում է երկշաքիլ մոլախոտերի (ներառյալ՝ 2,4-դեղաչափի նկատմամբ կայունները) ոչնչացման համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազագրանի ծախսի չափաքանակը (լ/հա ազդող նյութ) բազմամյա բակլազգի խոտաբույսերի լրացանքի հետ հասկավոր հացահատիկային բույսերի ցանքերում՝ 1–1,9 (մշակումը՝ հացահատիկային բույսերի բողբոջման փուլում), եգիպտացորենի՝ 1–1,9 (մշակումը՝ 3–5 տերևների առկայության փուլում), երկարաթել վուշի՝ 1,5–2 («եղևնիկի» փուլում), սոյայի՝ 0,7–1,4 (1–3 տերևների առկայության փուլում), ոլոռի՝ 1,5–1,9 (5–6 տերևների առկայության փուլում), դաշտի երեքնուկի՝ 1,4–2,9 (գարնան աճի շրջանում), առվույտի 1-ին տարվա սերմնացանքերում՝ 1,0 (1–2 իսկական տերևների առկայության փուլում)։ Նվազ թունավոր է տաքարյուն կենդանիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։