Բագրատ Ալեքյան
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)
Բագրատ Ալեքյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1949 (71 տարեկան) |
Ծննդավայր | Կարզախ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Բագրատ Ալեքյան Վիքիքաղվածքում | |
Բագրատ Ալեքյան Վիքիդարանում |
Բագրատ Գևորգի Ալեքյան (ապրիլի 12, 1949, Կարզախ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող: Հայաստանի գրողների միության անդամ (1988 թվականից)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բագրատ Ալեքյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1991-1993 թվականներին՝ «Հայ գրող» թերթի խմբագիր, 1993-1996 թվականներին՝ «Պարույր Սևակ», 2002 թվականից՝ Հայաստանի գրողների միության հրատարակչությունների տնօրեն[2]:
Հեղինակ է «Բաց արմատներ» (1960 թվական), «Բառերի լույսը» (1984 թվական), «Ծանրացող երակ» (1989 թվական), «Վարուժան» (1995 թվական), «Արծվախաչ» (2001 թվական), «Դարավերջի քամին» (2004 թվական) և այլ գրքերի[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակ
- Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Լեռան թագը» գրքի համար, 2012 թվական
- «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, 2006 թվական
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեռան թագը, Երևան, 2012
- Մերկ Լեռը, Երևան, 2010
- Հրաբխե գիշերներ, Երևան, 2008
- Դարավերջի քամին, Երևան, 2004
- Բաց արմատներ, Երևան, 1980
- «Ահավոր ողջույն»[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բագրատ Ալեքյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ««Ահավոր ողջույն» գրքի շնորհանդեսը | Գրական Թերթ»։ www.grakantert.am։ Վերցված է 2017-04-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|