Բագրատի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատի պալատ
աբխ.՝ Аҟәатәи абааш
BagratCastle.JPG
Ժամանակակից կարգավիճակ`փլված
Երկիր`Աբխազիա Աբխազիա

Ակուա ամրոց (աբխ.՝ Аҟәатәи абааш), պատմական ամրոց, որի ավերակները գտնվում են Աբխազիայի Սուխում քաղաքում:

Տեղակայման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է լեռան վրա, ծովից 500 մետր հեռավորության վրա՝ Սուխում մայրաքաղաքի հյուսիսարևելյան մասում: Ակուա ամրոցը համարվում է Աբխազական երբեմնի հզոր թագավորության վկայությունը: Ամրոցը կառուցվել է՝ պաշտպանելու քաղաքը օտարազգի նվաճողներից, ինչպես նաև վերահսկել է նավահանգիստը, որը, այն ժամանակ, գտնվել է Բասլը գետի գետաբերանի մոտ:

Ամրոցը եղել է կլոր և ունեցել է երկու մուտք (արևելյան և արևմտյան), ինչպես նաև պաշտպանական աշտարակներ:

Մինչ մեր օրերը պահպանվել են, երբեմնի հզոր ամրոցի, միայն պատերը: Պատերի լայնությունը հասնում է մինչև 1,8 մետրի, իսկ բարձրությունը՝ 5-8 մետր: Բացի այդ, պահպանվել են նաև ստորգետնյա անցքերը, որոնք տանում են դեպի մոտակա վտակը: Ամրոցի պատերը պատված են եղել գետաքարերով, սակայն ժամանակի ընթացքում դրանք սևացել են և պատվել թփերով, պատատուկով և մամուռով, որը կարելի է ասել, չի փչացնում պալատի արտաքին տեսքը, այլ նրան հաղորդում է խորհրդավոր բնույթ:

Ամրոցի ներքին բակը

20-րդ դարի կեսերին ամրոցի տարածքում իրականացվել են հնագիտական պեղումներ: Արդյունքում հայտնաբերվել են պիֆոսներ (կենցաղային մեծ կուժեր), խեցեղենի կտորներ, խոհանոցային սպասք, երկաթե դանակներ, մեխեր և արհեստագործական այլ պարագաներ, որոնք կիրառելի են եղել 12-13-րդ դարերում: Հայտնաբերվել են նաև ապակե զարդերի կտորներ, 12-րդ դարի բյուզանդական մանրադրամներ, ինչպես նաև կենդանիների ոսկորներ:

Ամրոցից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սուխում քաղաքը և նրա շրջակա արվարձանները:

Ակուա ամրոցը խորհրդային տարին վերանվանել է Բագրատի ամրոցի:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бгажба О. Х. Замок Баграта // Кавказ и Восточная Европа в древности.- М., 1973.- С. 255-260

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]