Բաբի Յառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաբի յառից)
Բաբի Յառ
անգլ.՝ Babiy Yar
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2003 և հուլիսի 3, 2003[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեֆ Քենյու[2]
Սցենարի հեղինակԱրթուր Բրաուներ
ԴերակատարներՄայքլ Դեգեն, Բարբարա դե Ռոսի[3], Քեթրին Զաս[3] և Աքսել Միլբերգ[3]
ԵրաժշտությունՈւոլտեր Ուերզովա
Պատմվածքի վայրԽՍՀՄ
Տևողություն108 րոպե

Բաբի յառ (գերմ.՝ Babij Jar - Das vergessene Verbrechen), գերմանաբելառուսական[4] համատեղ գեղարվեստական ֆիլմ՝ նկարված 2003 թվականին[5], որի ռեժիսորն է Ջեֆ Քենյուն։ Այն նվիրված է 1941 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Բաբի յառում կատարված ջարդերին, որի ժամանակ սպանվեցին 33 771 հրեաներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի աշունն է։ Խորհրդային բանակը թողնում է Կիևը։ Տիրում է լիակատար քաոս։ Բոլոր խոսակցությունները գերմանացիների կողմից Կիևի գրավման մասին են։ 1941 թվականին Կիևի շրջակայքում ապրում էին երկու ընտանիքներ՝ Լառներ և Օնուֆրիենկոներ։ Ապրում էին նրանք կողք կողքի արդեն 20 տարի, և նրանց երեխաները մեծացան միասին։

Տարածվում են ասեկոսեներ նացիստների գազանաբարո արարքների մասին, թե ինչպես են նրանք դաժանորեն սպանում հրեաներին օկուպացված տարածքներում։ Լառների ընտանիքի ավագը չի հավատում այդ գազանություններին, քանի որ աշխատել է Բեռլինում և գերմանացիներին համարում է քաղաքակիրթ ազգ։

Օնուֆրիենկոների ընտանիքը վաղուց նախանձում է Լառների կրթված ընտանիքին։ Ելենա Օնուֆրիենկոն ողջունում է գերմանական զորքերի մուտքը Կիև։

Գերմանացի գնդապետ Պաուլ Բլոբելը ծրագրում է սպանել Կիևի բոլոր հրեաներին։ Լառներների ընտանիքի մի մասը Ստեփան Օնուֆրիենկոյի օգնությամբ փորձում է փախչել անտառ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Դեգեն - Գենադի Լառներ
  • բարբարա Դե Ռոսի - Նատալյա Լառներ
  • Քաթրին Զաս - Լենա Օնուֆրիենկո
  • Ակսել Միլբերգ - գնդապետ Պաուլ Բլոբել
  • Էվկլիպիդես Կյուձիդիս - Ալեքսանդր Լառներ
  • Գլեբ Պորշինև - Ստեփան Օնուֆրիենկո
  • Անատոլի Գուրև - Գլեբ
  • Օլգա Երոխովեց - Ֆրանկո
  • Ալեքսանդր Մարչենկո - Յակով
  • Կլաուս Ռատշ - Զինվորական բժիշկ
  • Մարկ Այզիկովիչ - կանտոր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ ռեժիսոր. Յուրի Ալեկսեենկո Մարտին Լոմնիցկի

Դերասանների գծով ասիստենտ՝ Տայանա Խոդասևիչ

Բեմիրերի գծով ասիստենտ՝ Դմիտրի Պակլին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film4076_babij-jar-das-vergessene-verbrechen.html
  2. filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  5. Babij Jar, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]