Լևոն Բաբայան (հողագետ)
Լևոն Բաբայան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1937 (86 տարեկան) Աստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հողագետ |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Լևոն Հակոբի Բաբայան (դեկտեմբերի 28, 1937, Աստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Նովոսիբիրսկի գյուղատնտեսական ինստիտուտը (1961)։ 1964–1996 թվականին աշխատել է ՀՀ Հողագիտության, ագրոքիմիայյի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտության կենտրոն)։ 1984–1993 թվականին՝ հողերի էրոզիայի բաժնի վարիչ, 1993 թվականից՝ Ռուսաստանի ագրոանտառաբարելավման գիտահետազոտական ինստիտուտի հողերի մշակության և ցանքաշրջանառությունների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող։
Լևոն Բաբայանի աշխատանքները վերաբերում են ռելիեֆի տարբեր պայմաններում բաց շագանակագույն հողերի բերրիության, հողապաշտպանության, երկրագործության առանձնահատկությունների հարցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |