Ա. և Մ. Կարագյոզյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարագյոզյանների գորգագործական գործարանի մի հատվածը, այն տեսքով, ինչպես եղել է տևական ժամանակ լքվելուց հետո՝ 1990 թվականին, Ֆրիհոլդում: Կենտրոնում երեւում է խունացած «Գյուլիստան» անունը։

A. & M. Karagheusian, Inc., գորգ արտադրող ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվել է Մանհեթենի հինգերորդ պողոտա 295 հասցեում։ Մանուֆակտուրան 60 տարի՝ մինչև 1964 թվականին փակվելը, գործել է Նյու Ջերսի նահանգի Ֆրիհոլդ Բորո քաղաքում։ 1930-ական թվականներին, երբ իր գործունեության գագաթնակետին էր, նրանում աշխատում էր 1700 մարդ։ Բրյուս Սփրինգսթինը Karagheusian Rug Mill- ի փակման մասին հիշատակել է 1984 թվականին գրած « My Hometown » երգում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Կարագյոզյանն (1872-1963) ու Միհրան Կարագյոզյանը (1874-1948) 1896 թվականին հայկական ջարդերից փրկվելով՝ Թուրքիայից փախել են Անգլիա, ապա տեղափոխվել Միացեալ Նահանգներ։ Նրանց ընտանիքը 1818 թվականից գորգերի առևտրով էր զբաղվում Թուրքիայում, և նրանք 1897 թվականին Միացյալ Նահանգներում իրենց գործունեությունն սկսել են որպես գորգ ներկրողներ, իսկ հետո ընդլայնել են գործը և 1903 թվականից գորգագործություն են նաև ձեռնարկել։ Մինչև 1927 թվականը նրանք արդեն ունեին 15 լայնահյուս, յուրաքանչյուրը 15 տոննա կշռող գորգագործական հաստոց և 196 փոքրաչափ հաստոց։ «Գյուլիստան» տեսակի գորգերի միակ արտադրողն էին, և նրանց բիզնեսը ծաղկում էր ու զարգանում։ Նրանք 1932 թվականին գորգ են պատրաստել Radio City Music Hall-ի, 1933 թվականին՝ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի շենքի համար։ 1953 թվականին դադարեցրել են արևելյան գորգերի արտադրությունը։

Միհրան Կարագյոզյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Կարագյոզյանը (1874–1948) ամուսնացել է Զաբելի հետ, ունեցել են մեկ որդի, ով մահացել է երիտասարդ հասակում, և մեկ դուստր՝ Լեյլա Կարագյոզյան (մոտ 1910-1999)։ Միհրան Կարագյոզյանը ապրել է Նյու Յորքի Օյստեր Բեյ քաղաքում[2], մահացել է 1948 թվականի հոկտեմբերի 7-ին Մանհեթենի Լենոքս Հիլ հիվանդանոցում։

Արշակ Կարագյոզյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Կարագյոզյանը (1872–1963) ունեցել է հետևյալ երեխաները. Ժան Կարագյոզյան (1898–2000), Չարլզ Կարագյոզյան (1903–1977), ով ամուսնացել է Արտեմիս Թավշանճյանի (1904–1990) հետ 1927 թվականի ապրիլի 30-ին, և Մարգարիտ Կարագյոզյան-Աղաթոն (ամուսինը՝ Օշին Աղաթոն) (1904–1986)։ Արշակը 1943-1952 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար։ Նա մահացել է 1963 թվականի սեպտեմբերի 24-ին, Լարչմոնտում, Նյու Յորք[3]։

Նորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին գործարանը վերաբացվեց որպես 202 միավոր ունեցող մատչելի բնակարանային համալիր, որը կոչվում էր The Continental at Freehold: Ծրագրի հիմնական ֆինանսավորողները եղել են Նյու Ջերսիի համայնքային հարցերի դեպարտամենտը (DCA) և դրան փոխկապակցված Նյու Ջերսիի բնակարանային և հիփոթեքային ֆինանսական գործակալությունը (HMFA) : Համայնքային հարցերով հանձնակատար Ջեյն Մ. Քեննին ասել է. «Հաստոցները փաթեթավորելուց ու տեղափոխելուց մոտ քառասուն տարի անց գորգագործական գործարանը կրկին գործող շենք է»։

Արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնմութ շրջանի պատմական ասոցիացիան Նյու Ջերսի նահանգի Ֆրիհոլդ Բորո քաղաքում՝ Քորթ Սթրիթ 70 հասցեում գտնվող շինությունում ժողովել է ձեռագրերի, տեղեկագրերի, թերթերի հատվածների, լուսանկարների, նեգատիվների և այլ նյութերի հավաքածու՝ կապված A & M Karagheusian գորգերի գործարանի հետ, որը գործում էր Նյու։ Ջերսի նահանգի Ֆրիհոլդ քաղաքում.

Ռոզել Փարքի գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը գործարան է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ռոզել Փարք քաղաքում, որը գործել է 1923 թվականի մայիսի 19-ից մինչև 1962 թվականը[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Demasters, Karen (2000 թ․ ապրիլի 9). «A Factory That Wove Rugs and Bound a Town Together». The New York Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 21-ին. «History of old Karagheusian Rug Mill in Freehold Township, New Jersey, recalled by Bernadette Rogoff, curator at Monmouth County Historical Association; long-empty mill is being converted to housing, office and retail space. For more than half of the 20th century, life in Freehold, the county seat for Monmouth County, revolved around the Karagheusian Rug Mill, which employed 1,700 people at its peak operation in the 1930s. The mill was referred to in the Bruce Springsteen song My Hometown; Mr. Springsteen's father worked there for a time. The 15-ton looms have been removed, and the sole remaining building is being converted to apartments, office and retail space after sitting empty for several years. The Monmouth County Historical Association will mount an exhibition on the mill at the association headquarters in Freehold starting next fall. Bernadette Rogoff, the historical association curator, talked recently about why the association is doing the exhibition. ...»
  2. «Miran Karagheusian, A Rug Manufacturer». The New York Times. 1948 թ․ հոկտեմբերի 7.
  3. «Larchmont, New York, September 24, 1963 Arshag Karagheusian, a carpet manufacturer and a leader in Armenian philanthropic work, died here today in his home at 14 Pryor Lane. He was 92 years old». The New York Times. 1963 թ․ սեպտեմբերի 25.
  4. Morgan, Audrey; Pagnetti, Patricia; Sokol, Barbara (2000). Roselle Park. Charleston, SC: Arcadia. էջեր 97–98. ISBN 0-7385-0430-0. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]