Աֆրիկյան միության դրոշ
Աֆրիկյան միության դրոշ | |
---|---|
Տեսակ | flag design? |
Իրավասության տարածք | Աֆրիկյան Միություն |
Ընդունված է | 2010 |
Գույներ | կանաչ, սպիտակ և կարմիր |
Աֆրիկյան միության դրոշ, Աֆրիկյան միության խորհրդանիշը։ Ընդունվել է 2010 թվականի հունվարի 31-ին Ադիս Աբեբայում պետության ղեկավարների և կառավարության Ասամբելայի 14-րդ նստաշրջանում[1]։
Դրոշը կանաչ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում տեղակայված է Աֆրիկա մայրցամաքի կանաչ ուրվապատկերը՝ 53 սպիտակ շողացող ճառագայթներով՝ շրջապատված 53 ոսկեգույն հնգաթև աստղերով[2]։
Խորհրդանիշների նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանաչ գույնը խորհրդանշում է աֆրիկյան հույսերը և միասնության ձգտումը։
- Ոսկեգույնը խորհրդանշում է աֆրիկյան հարստությունը և պայծառ ապագան։
- Սպիտակ գույնը ներկայացնում է Աֆրիկայի՝ ամբողջ աշխարհում իրական ընկերներ ունենալու ցանկության մաքրությունը։
- 53 աստղերը խորհրդանշում են Աֆրիկյան միության անդամ բոլոր պետությունները (2011 թվականի հուլիսին Հարավային Սուդանը դարձավ միության 54-րդ անդամը, Մարոկկոյի անդամակցությունը վերականգնվեց 2017 թվականի փետրվարին)։
Նախորդ դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկյան միություն կազմակերպության առաջին դրոշը ուղղանկյուն պաստառ էր՝ կազմված հինգ հորիզոնական շերտից։ Վերին և ստորին շերտերը կանաչ էին և կենտրոնական սպիտակ շերտից առանձնանում էին երկու նեղ, ոսկեգույն շերտով։ Դրոշի կենտրոնում տեղակայված էր Աֆրիկյան Միության խորհրդանիշը։ Դրոշն ընդունվել է 1970 թվականին։
Գույների խորհուրդը հետևյալն էր. կանաչը խորհրդանշում էր աֆրիկյան հույսերը և միասնության ձգտումը, ոսկեգույնը նշանակում էր Աֆրիկայի հարստությունն և պայծառ ապագան, սպիտակը ներկայացնում էր Աֆրիկայի՝ ամբողջ աշխարհում իրական ընկերներ ունենալու ցանկության մաքրությունը, իսկ կարմիրը խորհրդանշում էր աֆրիկյան համերաշխությունն և Աֆրիկայի ազատագրման համար թափված արյունը[3]։
2002 թվականին Աֆրիկյան Միություն կազմակերպությունը ձևափոխվեց Աֆրիկյան միության։ 2003 թվականին հայտարարվեց մրցույթ նոր խորհրդանիշի և դրոշի մշակման համար։ Սակայն Աֆրիկյան միության Ասամբլեան 2004 թվականին Ադիս-Աբեբայում կայացած նիստում որոշեց պահպանել Աֆրիկյան Միություն կազմակերպության նախկին խորհրդանիշը։ Նոր դրոշը մշակվեց 2010 թվականին և ավելի հստակ խորհրդանշեց միասնության գաղափարը՝ շնորհիվ Աֆրիկայի ուրվապատկերի մեծ չափի և մայրցամաքի բոլոր պետությունները խորհրդանշող աստղերի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «8th African Union Gender Pre-Summit on 2016 African Year of Human Rights, with Particular Focus on the Rights of Women 17 – 21 January 2016 – African Union». www.au.int.
- ↑ «Western Sahara welcomes Morocco's African Union membership». 2017 թ․ հունվարի 31 – via www.bbc.co.uk.
- ↑ Kelley, Peter (2010 թ․ փետրվարի 18). «HFS staffer Yadesa Bojia celebrated for designing striking new African Union flag». University of Washington.