Աֆեթ Էֆենդի
Արտաքին տեսք
Աֆեթ Էֆենդի | |
---|---|
Ծնվել է | 1850 |
Մահացել է | հունվարի 14, 1922 |
Մասնագիտություն | երաժիշտ |
Աֆեթ Էֆենդի (Ուդի Հաբեթ, Հաբեթ Ավետիսի Մսրլյան, 1850, Կ․ Պոլիս – Հունվարի 14, 1922, Կ․ Պոլիս), ուդահար։ Երաժշտության առաջին դասերն առել է հորից։ Կ․ Պոլսի մի շարք երաժշտական խմբերի հետ բազմաթիվ ելույթներ է ունեցել, միաժամանակ մասնավոր դասերով կրթել երիտասարդ երաժիշտների։ Լավ ուդ նվազելու համար նրան անվանել են Աֆեթ (որ նշանակում է «նվաճող»)։ Գրել է երգեր ․(«Մի մեղադրեք ինձ, բարեկամներ», «Հովվական երգ», «Ինձ իմ վարդից թող հարցնեն», «Չունեմ բողոք ոչ մեկին» և այլն), երաժշտություն լարային գործիքների (ուդ, քանոն, սազ) համար։ 1905–1908-թվականներին հրատարակել է «Սազ և խոսք» (թուրքական) երաժշտական հանդեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 169)։ |