Ացամազ Բուրաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացամազ Բուրաև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1990(1990-02-05)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող

Ացամազ Բուզիևիչ Բուրաև (փետրվարի 5, 1990(1990-02-05)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին երկրորդ դիվիզիոնի «Ավտոդոր» ակումբում (Վլադիկավկազ)։ Հետո անցել Նալչիկի «Սպարտակ», որի կազմում 21 հանդիպում է անցկացրել երկրի երիտասարդական առաջնությունում, խփել է 4 գոլ[2]։ 2010 թվականին վերադարձել է «Ավտոդոր»։ Մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա»։ Հիմնական կազմում նորամուտը նշել է նոյեմբերի 20-ին Գրոզնիի «Թերեկի» դեմ 29-րդ տուրի խաղում։ Փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին Էլդար Նիզամուտդինովի փոխարեն և մասնակցել երկու գոլային գրոհների, որոնք ապահովել են «Ալանիայի» հաղթանակը 2:1 հաշվով[3]։ Թիմը դուրս է մնացել բարձրագույն դիվիզիոնից, սակայն հասել Է երկրի գավաթի եզրափակիչ[4], ինչը նրան թույլ է տվել հանդես գալ Եվրոպայի լիգայում։ Այս մրցաշարում Բուրաևը երկու անգամ հայտնվել է խաղադաշտում և դարձել մեկ գոլի հեղինակ[5]։ Դա տեղի է ունեցել 2011 թվականին հուլիսի 2-ին երրորդ ընտրական փուլի առաջին խաղում ղազախական «Ակտոբեի» դեմ[6]։ 2011-2012 մրցաշրջանում 30 անգամ հայտնվել է խաղադաշտում, 3 անգամ դարձել գոլի հեղինակ։ Թիմի հետ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր և հասել Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունքի, սակայն մրցաշրջանի ավարտից հետո համալրել է «Ալանիա-Դ» ֆարմ ակումբի շարքերը։

2013 թվականի մարտին դարձել է «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի խաղացող[7]։ Անցկացրել է 14 հանդիպում, որոնցում 4 անգամ դարձել է գոլի հեղինակ։

2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա»։ 2014-2015 մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձել է հայրենիք՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Ալանիայի» հետ[8]։

2015 թվականի ամռանը տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն լիգայի «Գանձասար» ակումբ։ 2016 թվականի սկզբին տեղափոխվել է Երևանի «Բանանց»։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում հանդես է եկել պատանեկան մակարդակով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանիա
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալակիր․ 2011-2012
  • Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից․ 2010-2011
Լուչ-Էներգիա
  • ՖԱԼ-ի գավաթակիր․ 2014
Ալաշկերտ
  • Հայաստանի չեմպիոն (1)․ 2016-2017

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Մրցաշար Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Մակարդակ Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ավտոդոր (Վլադիկավկազ) 2008 III 27 1 2 0 0 0 29 1
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2009 I 0 0 0 0 0 0 0 0
Ռուսաստան Ավտոդոր (Վլադիկավկազ) 2010 III 16 8 2 1 0 0 18 9
Ռուսաստան Ալանիա (Վլադիկավկազ) 2010 I 1 0 2 0 0 0 3 0
2011-2012 II 30 3 1 0 2 1 33 4
Ընդհանուր 31 3 3 0 2 1 36 4
Ռուսաստան Ալանիա-Դ (Վլադիկավկազ) 2012-2013 III 13 4 0 0 0 0 13 4
Ռուսաստան Մաշուկ-ԿՄՎ (Պյատիգորսկ) 2012-2013 III 11 4 1 0 0 0 12 4
2013-2014 III 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 14 4 1 0 0 0 15 4
Ռուսաստան Լուչ-Էներգիա (Վլադիվոստոկ) 2013-2014 II 9 0 1 0 0 0 10 0
Ռուսաստան Ալանիա (Վլադիկավկազ) 2014-2015 III 28 12 0 0 0 0 16 5
Ընդհանուր կարիերայի ընթացքում 138 32 9 1 2 1 137 27

(Ըստ 2015 թվականի հունիսի 6-ի տվյալների)

Ելույթների վիճակագրությունը վերցված է Sportbox.ru սպորտային մեդիա պորտալից Արխիվացված է Ապրիլ 25, 2014 Wayback Machine-ի միջոցով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ацамаз Бураев. Чемпионат России по футболу 2009. Статистика». Официальный сайт РФПЛ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Чемпионат России по футболу. Протокол матча «Алания» (Владикавказ) — «Терек» (Грозный) 2:1». Официальный сайт РФПЛ. 2010 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Кубок России по футболу. Протокол матча ЦСКА (Москва) — «Алания» (Владикавказ) 2:1». Официальный сайт РФПЛ. 2011 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին.
  5. «Футбольный клуб «Алания» (Владикавказ). Еврокубки». Sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Лига Европы УЕФА. Протокол матча «Алания» (Владикавказ, Россия) — «Актобе» (Актобе, Казахстан) 1:1». Sportbox.ru. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Шесть новичков пополнили «Машук- КМВ»». Onedivision.ru. 2013 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  8. «Ацамаз Бураев вернулся в «Аланию»». Ossetia.tv. 2014 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.