Արևշատ (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ (այլ կիրառումներ)
Արևշատ Արևշատ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | կյանքը երկար |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Արևշատ» սկսվող էջեր |
Արևշատ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն արև և շատ բառերից։ Նշանակում է «կյանքը երկար»։ Կիրառվել է 14-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Արևշատյան ազգանունը։ Հակադիրն ու համանիշն է Շատարև[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևշա(տ), միայնակյաց, ով իր ունեցած Ճառընտրի օրինակը տվեց Գրիգորիս գրչին արտագրելու համար, Երզնկա, 1343 թ.[3]:
- Արևշատ, որդի Գրիգորի և եղբայր Ջահանշայի, ով սպանվել է Ղզլպաշի ձեռքով։ Հիշատակված է 1613 թվականին[4]։
- Արևշատ Ավագյան, հայ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970-ից, Հայաստանի նկարիչների և լրագրողների միության անդամ (ծնվ. 1940)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 273 — 634 էջ։
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Բ․ 176
- ↑ Տաշեան, Ցուց․, 584 ա