Jump to content

Արևշատ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արևշատ Խաչատրյան
Arevšats Hačatrjans,
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լատվիա Լատվիա
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1990(1990-07-24) (34 տարեկան)
Ծննդավայր Լատվիա Ռիգա
Հասակ 176
Քաշ 80
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1999—2003 Լատվիա Սկոնտո
2003—2007 Լատվիա Դաուգավա 90
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2010 Լատվիա Դուգավա 25+ (2+)
2011—2012 Լատվիա Գուլբենե 30 (9)
2013 Լատվիա Յուրմալա 10 (1)
2013 Լատվիա Յուրմալա-2 5 (1)
Ազգային հավաքական
2010 Հայաստան Հայաստան (Մինչև 21) 0 (0)
2011 Լատվիա Լատվիա (մինչև 21) 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արևշատ Խաչատրյան (լատիշ․՝ Arevšats Hačatrjans, հուլիսի 24, 1990(1990-07-24), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ լատվիացի ֆուտբոլիստ։ Խաղում է առաջքաշված կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ գործունեությունն Արևշատն սկսել է «Դաուգավա» ֆուտբոլային ակումբում։ Արևշատ Խաչատրյանը իր նորամուտը նշել է 2009 թվականին, Լատվիայի բարձրագույն առաջնությունում, «Դաուգավայի» կազմում, բայց ակումբը չկարողացավ դիմանալ և մրցաշրջանի ավարտից հետո դուրս մնաց Առաջին լիգայից։

2010 թվականի սկզբին Արևշատը առաջարկ ստացավ միանալ «Գուլբենե 2005» ֆուտբոլային ակումբին, բայց մերժեց այն, որովհետև «Դաուգավայի» կազմում նա ընդգրկված էր հիմնական կազմի մեջ, իսկ «Գուլբենե 2005» ակումբը չէր կարող նրան տեղ տալ հիմնական կազմում։

2011 թվականի մրցաշրջանից առաջ Արևշատը նորից առաջարկ ստացավ միանալ «Գլուբենե»-ին, բայց այս դեպքում նա համաձայնվեց՝ պարզաբանելով, որ ուզում է խաղալ բարձրագույն լիգայում[1][2]։ Հունիս ամսվա քվեարկության արդյունքներով հայտնի դարձավ, որ Արևշատը բարձրագույն լիգայի մայիս ամսվա լավագույն խաղացողն է[3]։

Կարիերան ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանի, որ Արևշատը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում փորձաշրջան էր անցնում[1]՝ 2011 թվականի օգոստոսին Լատվիայի երիտասարդական հավաքականը կանչեց նրան խաղալու «Ելգավոյ» ակումբի դեմ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Valdis Bērziņš (29 июня 2011). «Hačatrjans: "Dzīvoju taču Latvijā, jāzina valoda..."» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  2. Nauris Mackevičs (31 марта 2011). «"Gulbenē" spēlēs japānis, horvāts, Korabļovs un Priedēns» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  3. Valdis Bērziņš (15 июня 2011). «Virslīgas labākais futbolists maijā - Hačatrjans» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  4. Ilvars Grīslis (2 августа 2011). «Latvijas U-21 futbolistiem 10.augustā pārbaudes spēle ar FK „Jelgava"» (լատվիերեն). Латвийская футбольная федерация. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]