Արևի ծնունդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևի ծնունդը, Երբ Ատում աստվածը թոռներ ունեցավ, օվկիանոսում հանկարծ աճեց լոտոս ծաղիկը։ Թերթիկների վրա նստած էր շողացող մի երեխա։ Նա Ռան էր՝ Արևի աստվածը։ Ռան բարձրացավ վերև ու լուսավորեց մութ երկինքը, մռայլ օվկիանոսը և սև երկիրը։ Պատանի Ռան նայեց շուրջն ու տեսավ, որ ինքը մենակ չէ, և ուրախությունից լաց եղավ։ Նրա արցունքներն ընկան երկրի վրա և կենդանացան։ Շունչ առած այդ արցունքներից ծնվեցին մարդիկ, որոնք միանգամից ընկալեցին աստվածների ուժը և եկեղեցիներ կառուցեցին, սովորեցին աստվածներին նվիրված երգեր երգել։ Սկսվեց Ոսկե դարը՝ մի ժամանակաշրջան, երբ աստվածներն ու մարդիկ ապրում էին երկրի վրա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ։ Երևան։ Անտարես, 2010- էջ 97