Արևիկ (անձնանուն)
Appearance
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևիկ (այլ կիրառումներ)
Արևիկ Արևիկ | |
---|---|
Տեսակ | անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Արևիկ» սկսվող էջեր |
Արևիկ, հայկական իգական և արական անուն։ Արև անվան փաղաքշական ձևն է։ Կիրառվել է 13-21-րդ դարերում[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևիկ, հիշատակագիր, որ հիշված է Դրազարկի վանքում, Բարսեղ եպիսկոպոսի հետ, 1220 թվական[3]։
- Արևիկ, կանգնեցրել է մի խաչքար Խնկիկի հիշատակին, 1274 թվական[4]։
- Արևիկ, կին Սոճոնի և մայր Առաքել եպիսկոպոս գրչի, 1612 թվական[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 272-273 — 634 էջ։
- ↑ Սիսուան, 233 բ, Ձեռագիր, Վենետիկ, Բ․ 1137
- ↑ Սիսական, 485
- ↑ Ձեռագիր, Հալեպ, Ա․ 32բ