Արևելք (թերթ, Սալոնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելք
Տեսակօրաթերթ
Հիմնադրվել է1930
ՀրատարակիչՌԱԿ
Հրատարակման վայրՍալոնիկ

«Արևելք», հասարակական-քաղաքական օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականից՝ ՌԱԿ-ի պաշտոնաթերթ։

Լույս է տեսել 1930–1936 թվականներին Սալոնիկում (Հունաստան)։ Խմբագիրներ՝ Վ. Բագրևանդյան, Ա. Քիրեճյան, Խ. Ներսեսյան։

Ներկայացրել է միջազգային լուրեր, արտացոլել սփյուռքահայության, մասնավորապես հունահայ գաղութի հասարակական կյանքը։

«Արևելք» գաղափարական հակամարտության մեջ է եղել դաշնակցության հետ, սատարել է ներգաղթը և լուսաբանել Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութայաին կյանքը։

Թերթոնի ձևով տպագրել է վեպեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։