Արքայական դամբարան (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արքայական դամբարան

Նորվեգիայի արքայական դամբարան (նորվ.՝ Det kongelige mausoleum), դամբարան Օսլոյի Աքերսհուս ամրոցում։ Հիմնադրվել է 1948 թվականին։

Տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայական դամբարանում գտնվում են երկու սարկոֆագներ։ Սպիտակ մարմարե սարկոֆագում հանգչում են Հոկոն VII-ը (1872–1957) և թագուհի Մոդ Մեծբրիտանացին (1869–1938)[1][2], կանաչ սարկոֆագում՝ Նորվեգիայի թագավոր Օլաֆ V (1903–1991) և գահաժառանգ Մարթա Շվեդացին (1901–1954)[3][4]:

Արքայական դամբարանում են գտնվում նաև Նորվեգիայի թագավոր Հակոն V-ի (1270–1319) և թագուհի Էվֆիմիա Ռուգենացու (1270–1312), ինչպես նաև թագավոր Սիգուրդ Խաչակրի (1090–1130) մասունքները։ Մասունքներն այստեղ են տեղափոխվել Օսլոյի սուրբ Մարիամ եկեղեցուց և Հալվարդ տաճարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]