Արքայազն Ֆիլիպի մահ և թաղում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայազն Ֆիլիպի մահ և թաղում

Էդինբուգի դուքս արքայազն Ֆիլիպ Մաունթբեթեն (անգլ.՝ Prince Philip Mountbatten, Duke of Edinburgh), Մեծ Բրիտանիայի և Համագործակցության թագավորության գործող թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը 99 տարեկանում մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ի առավոտյան՝ իր հարյուրամյակից երկու ամիս առաջ։ Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի բացահայտել մահվան պատճառը։ Պաշտոնական հայտարարության մեջ միայն ասված է, որ Ֆիլիպը մահացել է «հանգիստ»։

Մեծ Բրիտանիայում արքայազն Ֆիլիպի մահից հետո ազգային սուգ է հայտարարվել։ Երկրում խոնարհվել են դրոշները։ Ինչպես նաև չեն ընդունվել օրենքներ, քանի որ թագուհին չէր կարող զբաղվել պետական գործերով։ Խորհրդարանի գործիչները պետք է կրեին սև ժապավեններ թևքերին, իսկ տղամարդիկ՝ սև փողկապներ։ Թագավորական ընտանիքը սգի մեջ է եղել 30 օր։

Ամբողջ աշխարհից երկրների ներկայացուցիչները իրենց ցավակցություններն են հղել թագուհուն, բրիտանական ժողովրդին և Թագավորության քաղաքացիներին։

Առողջական խնդիրներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը մահվանը նախորդող տարիների ընթացքում մի քանի անգամ հայտնվել է հիվանդանացում։ 2011 թվականին նա տեղափոխվել է հիվանդանոց սրտասնուցման անբավարարության պատճառով, 2012 թվականին՝ միզապարկի բորբոքման[1]։ 2013 թվականի հունիսին նա ենթարկվել է որովայնախոռոչի հետազոտական վիրահատության, իսկ 2018 թվականի ապրիլին՝ ազդրի վիրահատության[2]։

2021 թվականի փետրվարի 16-ին դուքսը տեղափոխվել է թագավոր Էդուարդ VII-ի հիվանդանոց՝ որպես վատ ինքնազգացողության դեմ նախազգուշական միջոցառում։ Մարտի մեկին նրան տեղափոխել են սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոց, իսկ մարտի 3-ին նա հաջողությամբ տարել սրտի խնդիրների հետ կապված վիրահատությունը[3]։ Մարտի 5-ին նրան կրկին տեղափոխել են թագավոր Էդուարդ VII-ի հիվանդանոց, իսկ մարտի 16-ին նա դուրս է գրվել և վերադարձել Վինձոր ամրոց[4]։

Նրա մահվան մասին թագավորական ընտանիքը հայտարարել է 2021 թվականի ապրիլի 9-ին բրիտանական ամառային ժամանակով կեսօրին։ Մահազդի մեջ ասվում է, որ դուքսը «խաղաղությամբ վախճանվել է» այդ առավոտյան[5]։

Արքայազն Ֆիլիպը ճանաչվել է բրիտանական միապետության պատմության մեջ ամենաերկար ապրած ուղեկից արքայազնը, թեպետ նա հրաժարվել է ընդունել այդ տիտղոսը դեռևս 1954 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «У принца Филиппа обнаружена инфекция, он остается в больнице». Русская служба BBC (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  2. Sarah Marsh (2021 թ․ ապրիլի 9). «Prince Philip: death of royal follows period of ill health». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Prince Philip recovering from successful heart procedure». BBC (անգլերեն). 2021 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Prince Philip: Duke of Edinburgh leaves hospital after a month». BBC (անգլերեն). 2021 թ․ մարտի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. Bevan Shields (2021 թ․ ապրիլի 9). «'Deep sorrow': Prince Philip dies in Windsor Castle aged 99». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  6. «Мировые СМИ готовятся к смерти королевских особ годами. Вот какие некрологи они пишут принцу Филиппу — и куда деваться читателям от этого всего». Meduza (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.