Արցունքաբեր կատակերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցունքաբեր կատակերգություն, թատերագրության ժանր, որը ծագել է 18-րդ դարում Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Կատակերգություններն արտահայտել են նորահաս բուժուական դասակարգի գաղափարախոսությունն ընդդեմ ֆեոդալական ազնվականության։ Ժանրի բնորոշ կողմը բարոյախոսական միտումներն են սրտաշարժ վերամբարձ տեսարաններով, կատակերգականի նկատմամբ զգայացունց տարրերի գերիշխանությամբ։ Բուրժուական դրամայի զարգացման առաջին շրջափուլն է՝ նախքան քաղքենիական դրաման[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 21 — 208 էջ. — 5000 հատ։