Քաղքենիական դրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղքենիական դրամա, դրամատիկական Ժանր։ Հանիդսացել է Սենտիմենտալիզմի դրսևորման ձևերից մեկը 18-րդ դարի արևմտաեվրոպական դրամատուրգիայում և թատրոնում։ Համարվում է նոր ձևավորվող բուրժուական դասակարգի աշխարհայացքի գեղարվեստական արտահայտությունը, կլասիցիզմին հակոտնյա մի ուղղություն, որին հատուկ են ողբերգական վիճակների և կյանքի առօրյա պատկերների համատեղումը, իրականությունը անհատի զգացմունքների տեսապակով դիտելը և մերկ բարոյախոսությունը։ Քաղքենիական դրամայի ներկայացուցիչներն են՝ Ջորջ Լիլոն, Էդվարդ Մուրը, Դենի Դիդրոն, Գոտհոլդ Լեսսինգը և ուրիշներ։

Քաղքենիական դրամայի որոշ սկզբունքներ փոխանցվել են 19-րդ դարի սկզբի ռոմանտիկական դրամային և մելոդրամային։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։