Արցախյան ազատամարտի արտացոլումը երաժշտության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսիկ Իսպիրյան

Արցախյան առաջին պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև երաժշտարվեստում։ Արցախյան շարժման ոգին, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի հեասարդատումը, ազատամարտիկների սխրանքը, արցախահայության կենարար կամքն ու ուժը, մայր հայրենիքին վերամիավորվելու աննահանջ ձգտումն իրենց գեղարվեստական ու պատկերային մարմնավորումն են գտել գուսանների և կոմպոզիտորների վոկալ- գործիքային. խմբերգային, սիմֆոնիկ ստեղծագործություններում։ Հատկապես հարուստ և բազմօրինակ են երգերի ու խմբերգերի բնագավառները։ Բազմաժանր են նաև ղրանց տարատեսակները, հայ բանաստեղծների խոսքերով ստեղծած քայլերգերը, մեներգերը։ Ըստ գաղափարաիմաստային բովանդակության՝ Արցախյան պատերազմի թեման արտացոլող ստեղծագործությունները բաժանվում են երեք հիմնական՝ ռազմահեասական (քայլերգեր), հերոսապատման (հիմներ, ձոներգեր), խոհաքնարական. կենցաղային (մեներգեո երգեր, խմբերգեր) ժանրերի։ Որպես ընդհանուր գաղափարական մեկնակետ՝ բոլոր ժանրերի ստեղծագործությունները տոգորված են հայրենասիրական ոգով։

Դիմելով Արցախյան հերոսամարտի թեմային՝ կոմպոզիտորներն իրենց ստեղծագործությունների մեջ օգտագործել են ազգային պրոֆեսիոնալ դպացի լավագույն և առաջատար ավանդույթները՝ ազգային երաժշտության լեզվամտածողության ու արդի զրելաոճերի սինթեզ, գրական սկզբնաղբյուրի բանաստեղծական տեքստի և երաժշտական նյութի արտահայտչականորեն ներդաշնակ ձուլվածք։ Բազմաբնույթ են հեղինակների կիրառած երաժշտական արտահայտչամիջոցները, ազգային լադերի առանձնահատկությունները, հայկական ռիթմերի (մասնավորապես՝ փոփոխական) համակարգերը, լինեար և բազմաձայնային շերտերի համադրությունները, ազգային երաժշտական բանահյուսության և ժողովրդական երգ-պափ-խաղիկների տարրերի՝ գեղարվեստականորեն վերաիմաստավորված ներմուծումը, ստեղծագործական ամփորի և կոտ ձևակառուցվածքը, որոշ դեպքերում՝ Արցախի երաժշտա կան բանահյուսության, ժողովրդական երգերի մեղեդիների օգտագործումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։