Արտուտի երգը (բալլադ)
Արտուտի երգը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | անհայտ |
Վիքիդարան | Արտուտի երգը |
Արտուտի երգը, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանն ավանդությունը լսել է 1899 թ. ամռանը, Դսեղում, իր քեռի Սիմոնից, որի մասին նա նշել է իր ընտանիքի արխիվի համար 3 ծոցատատրում[1]։
Գրության թվականը չի պահպանվել։
Բալլադի ինքնագիրը մեզ չի հասել[1]։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1360 ֆոնդում պահվում է Թիֆլիսի «Հասկեր» ամսագրի հեղինակի սեփական տարբերակները, որոնց վրա Թումանյանը շատ է աշխատել, բայց մշակումը չի ավարտել։
«Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի «Հասկեր» ամսագրի 1908 թվականի 8-րդ համարի 273-275 էջերում, այնուհետև` 1909 թվականին, Թիֆլիսում տպագրվող Լուսաբեր դասագրքի III տարվա 112-114 էջերում, ապա` Երկերի ծողովածուի առաջին հատորի 322-324 էջերում։
Տարբեր տպագրություններում ենթարկվել է աննշան փոփոխությունների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը պատմում է մի արտույտի մասին, որը շատ լավ էր երգում մարգերում։ Թագավորը հրամայում է բռնել և բերել նրան իր դղյակ։ Արտույտին բերում են և դնում են ոսկե վանդակի մեջ, բայց նա սկսում է միայն տխուր երգեր երգել։ Թագավորը զայրանում է և հրամայում է բաց թողնել նրան մարգերի մեջ։ Դրանից հետո արտույտն այլևս երբեք նախկինի նման երգել չի կարողանում։